Իշխանությունը հատուկ հրամաններ է տալիս ոստիկաններին, որպեսզի ատելություն ծնի ժողովրդի մեջ ոստիկանների նկատմամբ և կոտրի միասնականությունը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հանրապետության հրապարակում տեղի ունեցող համահայաստանյան հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը։
«Ես ուզում դիմել մեր ոստիկաններին։ Տղերք, դուք չեք հասկանում, որ բոլոր այն հրամանները, որոնք դուք ստանում եք հատուկ են արված, որ ծնեն ատելություն ժողովրդի մեջ ձեր նկատմամբ։ Ժողովուրդը համբերատար է կսպասի, բայց մի խանգարեք մեր երկրի այն արդար ընթացքին, որը հետապնդում ենք բոլորս։ Մենք միայն ուզում ենք վերադարձնել Հայաստան աշխարհին դեպի հայրենքի և տեր Աստված։ Ոչ մեկս շահ չի հետապնդում։ Հարգելի ոստիկաններ, ձեզ հատուկ են հրահրում ժողովրդի դեմ։ Եթե այս Հայաստան աշխարհին մենք բոլորս անխտիր կարողանանք վերադարձնել հավատը, մենք կհաղթենք։ Մենք պետք է զգանք թեկուզ անծանոթ ընկերոջ թիկունքը։ Մեկ մատը լոկ մատ է, իսկ հինգ մատը բռունցք է։ Ուրեմն՝ բռունցք մեր հայրենիք համար»,- ասաց Վիգեն Ստեփանյանը։