f

Անկախ

Հաշվեհարդարներով եկեղեցուն հնարավոր չէ լռեցնել. Մայր Աթոռի դիվանապետ. Armdaily


Եկեղեցին գործում է բոլոր նրանց համար, ովքեր այցելում են աղոթելու եւ մեղքերից ազատվելու. նրանք, ովքեր կշեղվեն հոգեւոր հիմնարար այս սկզբունքից, կամավորաբար իրենց դուրս կդնեն Եկեղեցուց, իսկ այդպիսի անձանց հետ Եկեղեցին հոգեւոր խնամատարության եւ դաստիարակության այլ միջոցներ ունի: Այս մասին Armdaily-ին  տված հարցազրույցում նշել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ սոցիալական ցանցերում ակտիվորեն շրջանառվում է տեղեկատվություն՝ կիրակի օրը Էջմիածնում, Կաթողիկոսի դեմ բողոքի ակցիա իրականացնելու վերաբերյալ:

Դիտարկմանը, որ այդ արշավը երբեմն քաջալերվում է նաեւ պետական որոշ պաշտոնյաների կողմից, ինչպես Սիսիանի քահանա Տեր Պարգեւի պարագայում, արդյոք իշխանությունները փորձում են վրեժխնդիր լինել Եկեղեցուց՝ կապված վարչապետին ուղղված հրաժարականի պահանջի հետ, նա պատասխանեց. «Կուզեմ հստակ արձանագրել, որ Եկեղեցին ինքնանպատակ հակաիշխանական կեցվածք բացարձակապես չի դրսեւորել: Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ բարձրաստիճան եկեղեցականների՝ վարչապետին ուղղված հրաժարականի պահանջը միայն ու միայն թելադրված է ազգային, պետական շահերից:

Երկրորդ՝ ես համոզված եմ, որ հաշվեհարդարներով, պատժիչ գործողություններով հնարավոր չէ լռեցնել Եկեղեցուն: Եկեղեցին հալածանքին դիմակայելու պատմական հարուստ փորձ ունի: Ավելին՝ Եկեղեցու պատմությունը երբեմն բնորոշվում է որպես մարտիրոսությունների պատմություն:

Վստահ եմ, որ թե՛ եկեղեցականները եւ թե՛ աշխարհական մեր հավատացյալները պատրաստ են դիմակայելու հակաեկեղեցական ցանկացած գործողության եւ ոտնձգության»:

Պարգև Սրբազան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին