f

Անկախ

«Այս ծաղկեփունջը բեմում տեսնելը պետք է լինի պարտադիր». վեց թատրոնի դերասաններ՝ մեկ ներկայացման մեջ


Անկախը  իր  նախորդ  հրապարակումներում արդեն հայտնել էր, որ  Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ, Հովհ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնի նախաձեռնությամբ և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, սիրված դերասանները հանդես կգան չեխ դրանատուրգ Օսվալդ Զագրադնիկի «Ժամացույցի զարկերը» ներկայացման մեջ՝ մայրաքաղաքի երեք տարբեր թատրոններում.   Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում և Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում: Պաշտոնական առաջնախաղը տեղի կունենա մարտի 3-ին և 4-ին՝ Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում։

Այսօր  ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը  լրագրողների հետ հանդիպմանը կարևորելով նախաձեռնությունը` նշել է, որ այս ներկայացումը հարգանքի տուրք և խոնարհումի քայլ է մեր անվանի արտիստներին, որոնք իրենց գիտակցական կյանքը նվիրել են դերասանի մասնագիտությանը և այն վերածել առաքելության, որոնց վաստակը թատերական մշակույթի առաջընթացի մեջ անուրանալի է:

Ա. Խզմալյանը հատկապես կարևորել է ներկայացման ձևաչափը, ընդգծելով, որ ստեղծագործական խմբի, արտիստի, ստեղծագործող մարդու համար ամենավտանգավորը կայուն կենցաղն ու միապաղաղ միջավայրն է, անփոփոխ ստեղծագործական կազմը, կախվածությունը մեկ ռեժիսորից և հեղինակից:  

«Այս ձևաչափը գալիս է ապացուցելու, որ իսկապես պիտի փոխվեն ստեղծագործական հարաբերությունների ձևաչափերն ու տրամաբանությունը, և այս նորությունը միայն օգուտ է բերելու թե՛ դերասաններին, թե՛ հասարակությանը»,- նշել է նախարարի տեղակալը` հավելելով, որ այն արդյունքը, որը ձևավորվելու է տարբեր թատրոններից հավաքված դերասանների համագործակցության շնորհիվ, ներկայացվելու է ոչ միայն տիկնիկային թատրոնում, այլև տարբեր բեմահարթակներում:  

Ա. Խզմալյանի կարծիքով՝ պրեմիերայից հետո պետք է մտածել ներկայացումը մարզեր տանելու մասին:

Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր արձագանքել են գաղափարին.

«Փայլուն անսամբլ և շատ ժամանակակից գաղափար. վեց թատրոններից հրաշալի դերասաններ` հավաքված մեկ ներկայացման մեջ: Այսօր, երբ վերանում են ամեն տեսակ, առավել ևս՝ մշակութային սահմաններն աշխարհում, ժամանակն է, որ մենք վերացնենք մեզ մոտ եղած թատերական ասպարեզի ջրբաժաններն ու սահմանները»,- նշել է Ռ. Բաբայանը: Նա հույս է հայտնել, որ այս ներկայացումը կունենա շարունակություն և հետագայում հրաշալի դպրոց կդառնա երիտասարդ դերասանների համար:

Ռ.Բաբայանի խոսքով, կա հայկական մի մեծ պրոբլեմ.  

«Մեծարենք մեր մեծերին կենդանության օրոք, տեսնենք, թե ինչ հրաշք դերասաններ ունենք այսօր: Այս խնդիրն այս ներկայացումը, կարծում եմ, կատարում է»:

Նա նշեց, որ արդեն այլ թատրոններից էլ հրավեր ունեն, հաստատ կգնան շրջաններ:

«Այս ծաղկեփունջը բեմում տեսնելը պետք է լինի պարտադիր»,- ասաց Ռ.Բաբայանը:

Տիկնիկային թատրոնից հայտնում են, որ մարտի 3-ի դերասանական կազմում լինելու են՝  Արտաշես Շահվերդյան, Հայկուհի Խուդավերդյան,Գեորգի Հովակիմյան,Վանիկ Մկրտչյան, Կարեն Մարտիրոսյան, Մարիետա Դովլաթբեկյան, Հրայր Եղիազարյան, մարտի 4-ի՝  Դավիթ Հակոբյան, Էվելինա Շահիրյան, Գրիգոր Գաբրիելյան, Սամվել Բաղինյան, Կարեն Մարտիրոսյան, Մարիետա Դովլաթբեկյան, Հրայր Եղիազարյան:

Ներկայացման ռեժիսորն է Սամսոն Մովսեսյանը, ռեժիսորի օգնականը՝ Հրաչյա Գյումբալյանը, նկարչական ձևավորումը՝ Կարինե Բաբայանի:

 

 

Թատրոնի միջազգային օր Հովհ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրո

Այլ հոդվածներ հեղինակից

Կորոնավիրուսի Արցախում հայտնվելը վտանգելու է նաև մեր բանակը...
Եթե ես ունենայի ձայնի իրավունք, առանց վարանելու իմ ձայնը կտայի Արցախի հերոս ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻՆ.Կարինե Նալչաջյան
Ինչ պարտադիր էր Արցախի նախագահական ընտրություններին Արցախ գործուղել 581 հոգու
Ռոբերտ Քոչարյանի Ուղերձը Արցախի Հանրապետության Ժողովրդին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Պենդերեցկիների ընտանիքին
Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացել է Պատրիկ Դևեջյանը
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի քաղաքային մասնաճյուղի 14 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն
Արցախի նախագահը պետք է լինի ինքնուրույն և ներկայացնի արցախցիներին.Վիտալի Բալասանյան
Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 424-ի
Մեր հա՛լ, քո հավե՛ս...Լիլիթ Պողոսյան
Տարօրինակ զույգեր
Ուրբաթ մարտի 27-ի երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԻԻՀ նորանշանակ դեսպան Աբբաս Բեդախշան Զոհուրիին
Դեռ ուշ չէ սանձել ‹‹հրեշին››.Խոսրով Հարությունյան
Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել է կորոնավիրուսով հիվանդ երկու պացիենտ
ՄԱԿ-ը 250000 բժշկական դիմակ կփոխանցի Նյու Յորքին
ՁԻԱՀ-ի կենտրոնի նախկին աշխատակիցները մասնակցում են կորոնավիրուսի դեմ պայքարին
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ դեղամիջոց են ներկայացրել
Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամը 50 միլիոն դոլար կնվիրաբերի կորոնավիրուսի դեմ պայքարի համար
Թրամփը դիտարկում է Նյու Յորքում կարանտին մտցնելու հնարավորությունը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հայտարարությունը COVID-19-ի իրավիճակով պայմանավորված ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ուսանողների վերաբերյալ
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման շրջանակներոմ ներդրված սահմանափակումների վերաբերյալ
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 407 է. Փաշինյանը նոր տվյալներ է ներկայացրել
Ռուսաստանում ներկայացրել են դեղամիջոց կորոնավիրուսի բուժման համար․ «ՌԻԱ Նովոստի»
Թոքաբորբով 13 պացիենտից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ խոսնակ
COVID-19. Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 621 հազարին. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ
Ավելին
Ավելին