f

Անկախ

Ինչո՞վ է իրեն քաղաքագետ համարող Վիգեն Խաչատրյանը տարբերվում «Ռեգինա Պրազյանից»


Ինչո՞վ է իրեն քաղաքագետ համարող Վիգեն Խաչատրյանը տարբերվում «Ռեգինա Պրազյանից»

Երբ մի օր առաջ կարդացի «Հայկական ժամանակի» հարցազրույցը քաղաքագետ Վիգեն Խաչատրյանի հետ, ակամա հիշեցի 1990 թվականի օգոստոսը, Գերագույն խորհրդի նիստը, երբ իշխանափոխություն պետք է տեղի ունենար, կոմունիստական վարչակարգին փոխարինելու էր ՀՀՇ-ն, որ այն ժամանակ դեռ կուսակցություն չէր, այլ համաժողովրդական շարժում: Ամեն ինչ որոշվելու էր քվեարկությամբ, նայած, թե որ թևն ավելի շատ ձայներ կստանար, կոմունիստնե՞րը, թե՞ հեղափոխականները:

Իհարկե, հարցը լուծվեց հօգուտ երկրորդի, և կոմունիստներից շատերը ձայն տվեցին (դե գաղտնի քվեարկություն է), բայց այն, ինչ արեց Վիգեն Խաչատրյանը՝ կոմունիստական կարկառուն ներկայացուցիչներից մեկը, անսպասելի էր: Նա դավաճանության բացառիկ հրապարակային օրինակ մատուցեց՝ բարձրանալով ամբիոն և ճառելով ընդդեմ կոմունիստների և հօգուտ հեղափոխականների: Հիշում եմ կոմունիստների ապշահար դեմքերը: Նա կարող էր պարզապես քվեարկել, բայց այդ վարմունքով ասաց իշխանության եկողներին՝ ես ձերն եմ ոտուգլխով, վերցրեք ինձ և օգտագործեք: Եվ օգտագործվեց:

Հիշեցի նաև խորհրդարանի մի այլ նիստ, այն ժամանակների, երբ Լևոն Տեր-Պետրոսյանին քծնելու ամենաընդունված միջոցը դաշնակցությանը հայհոյելն էր: Եվ Վիգեն Խաչատրյանը, արդեն ոչ անսպասելի, թուքումուր թափեց դաշնակցության գլխին: Ռուբեն Հակոբյանը ստիպված եղավ նույն ամբիոնից տեղեկացնել, որ երբ երրորդմասցի տղաները (Վիգեն Խաչատրյանն այդ վարչական շրջանում կոմերիտմության քարտուղար է եղել) ուզում են մեկին հայհոյել, ասում էին՝ «դու իսկական վիգենխաչատրյան ես»: Այս անունը փաստորեն դարձել էր դավաճանության, անազնվության խորհրդանիշ:

Հետո, երբ հետագայում այդ վաչակարգն էլ փոխվեց, սույն անձնավորությունն աննկատ հեռացավ քաղաքական դաշտից և այս օրերին, վրայից թափ տալով մոռացության փոշին, փրփուր ի բերան հանդես է գալիս ի պաշտպանություն ներկայիս վարչակարգի, հատկապես՝ դրա ղեկավարի և ընդդեմ հայրենիքի փրկության շարժման, մանավանդ այդ շարժման առաջադրած թեկնածուի:

Սա շատ բնական երևույթ է, դավաճանին էլ ո՞վ ավելի լավ կհասկանա, եթե ոչ դավաճանը, և էլ ո՞վ կպաշտպանի: Բնական է նաև, որ արխիվից հանվում են հին, մոռացված անուններ և կրկին հրապարակ նետվում, քանի որ այսօր այս վարչակարգին պաշտպանող չի մնացել, բացի ֆեյքերի ու զոմբիների բանակից: Մի քիչ ծանրակշիռ մարդիկ են պետք, անուն-ազգանունով մարդիկ: Չկան: Վատ է, շատ վատ է գլխավոր դավաճանի վիճակը: Ուստի, թե ինչ է բարբաջում այս թարմացված դավաճանը, իմաստ չունի վերլուծել: Ի՞նչ ասես մի մարդու, որ հայրենիքի այս ծանր օրերին, երբ արդեն կասկածի տակ է դրվում մեր պետության ոչ միայն ինքնիշխանության, այլև գոյության հարցն առհասարակ, երբ ամեն օր երկրից նորանոր հատվածներ ենք կորցնում, խոսում է այս վարչակարգի ինչ-որ սխալների մասին: Փաստորեն նա ընդամենը սխալ է համարում մեր երկիրը խայտառակ պարտության մատնելը և մի ամբողջ սերնդի ոչնչացման մեղքը: Ի՞նչ է եղել որ, ըստ նրա, կարծես ընդամենը պետական բյուջեի այսինչ կամ այնինչ տողն այնքան էլ լավ չի ձևակերպել: Սա դեռ բավական չէ, դեռ հայտարարում է, որ այս իշխանությունը պետք է մնա, քանի որ դեռ անելիքներ ունի: Փաստորեն երկիրը օտարին հանձնելու գործը դեռ կիսատ է թողել: Ավելին՝ առաջարկում է ոչ թե հեռացնել, այլ երկխոսության մեջ մտնել այս իշխանության հետ: Ապշել կարելի է: Ո՞վ, ո՞ւմ հետ: Երկխոսե՞լ են ուզում, թող գնան երկխոսեն այն 7000 պատանիների հետ, որոնց, առանց իսկ հոգոց քաշելու, մսաղացը գցեցին: Թող երկխոսեն այն ծնողների հետ, որոնք գոնե իրենց զավակների դիակներն են ուզում:

Բնական է նաև այն, որ իրեն դեռ քաղաքագետ համարող անձնավորությունը իջել է մինչև հանրահայտ ֆեյք «Ռեգինա Պրազյանի» մակարդակին, որին հատկացված է ամենանողկալի, ամենաքստմնելի ստերի տարածման դերը: Հիմա ինչո՞վ է տարբերվում Վիգեն Խաչատրյանը նրանից, երբ հայտարարում է, թե «Վազգեն Մանուկյանը գործակալական ցանցի անդամ է»: Քաղաքական հայտնի ուժը միշտ էլ չի հանդուրժել Վազգեն Մանուկյանին, և հասկանալի է, թե ինչու: Դժվար է այդ տեսակի համար հանդուժել մեկին, որին ոչ մի կերպ չես կարողանում հաղթել, քանի որ չես կարողանում կեղտ կպցնել: Չի կպչում: Չի ստացվում: Բայց և այնպես նրան վարկաբեկելու հարցում քաղաքական այդ ուժը մինչև հիմա շատ ավելի մակարդակով է եղել: Ինչո՞ւ են այս օրին հասել, արդյոք ոչ այն մտավախությամբ, որ իշխանությունը փոխվելուց հետո ջրի երես են դուրս գալու իրական գործակալները: Վախը կործանարար ուժ է, ասում են, և կործանումը սկսվում է ահա այսպիսի անկանոն շարժումներից:

 

Վիգեն Խաչատրյան Անահիտ Հարությունյան ֆեյսբուքյան գրառում

ՈՒՂԻՂ. Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ
Ադրբեջանի Նախագահն իր երկրի տարածքի իրական չափը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
«Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն
Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին
Բագրատ Սրբազանի Կիրանցից մեկնարկած քայլերթը հասնում է Սեւան քաղաք (ուղիղ)
Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Ավելին
Ավելին