ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից հայտնում են, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին՝ Նոր Տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Ջերմորեն շնորհավորելով Հայաստանի երկրորդ Նախագահին՝ Պուտինը Քոչարյանին և իր ընտանիքին քաջառողջություն ու խաղաղություն է մաղթել։