f

Անկախ

Մինչ օրս չգիտենք զոհերի, վիրավորների իրական թիվը. սա կա՛մ ապիկարության հետևանք է, կա՛մ իշխանության բարձր օղակից չկա հանձնարարություն այս ուղղությամբ աշխատելու. Լիլիթ Թումանյան


Մինչ օրս մենք չգիտենք զոհերի, վիրավորների, հաշմանդամ դարձածների իրական թիվը: Սա կա՛մ անփութության, ապիկարության հետևանք է, կա՛մ իշխանության բարձր օղակից չկա հանձնարարություն այս ուղղությամբ աշխատելու: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին ասաց քաղաքական վերլուծաբան Լիլիթ Թումանյանը:

«Մենք թիվ չգիտենք, ընդ որում, դիմում ենք պատկան մարմիններին, այնտեղից թիվ չեն ասում կամ չգիտեն: Թե՛ թիվը կարող է լինել կրկնապատիկը, թե՛ կարող է լինել տարրական անփութություն, ապիկարություն, որովհետև ոչ ոք իր տեղում չէ: Առհասարակ չեն կատարվում այդ աշխատանքները, չկա վերևից պահանջ և հանձնարարություն, որովհետև հնարավոր է, որ ներկայիս իշխանությունը շատ լավ հասկանում է, որ իրենք այլևս շատ կարճ ժամանակ ունեն և իրենք չէ, որ այդ խնդիրները պետք է լուծեն ապագայում: Նրանք իրենց այսօր չեն պահում այնպես, ինչպես կպահեր այն իշխանությունը, որն իսկապես մտածում է, որ դեռ ունի անելիք: Մենք զգում ենք, որ նրանք գնացողի մտածելակերպով են հիմա շարժվում, չեն մշակում ապագայի որևէ ծրագիր»,- ասաց նա:

Լիլիթ Թումանյանի խոսքով՝ անհրաժեշտ սպառազինություն ձեռք չբերելու պատճառով ևս եղել են բազմաթիվ զոհեր: Նա նկատեց, որ զենքի գնման վերաբերյալ բազմաթիվ բացահայտումներ են արվել, պարզվել է՝ զենքի գնումն ինչպես է տեղի ունեցել:

«2016 թ. առճակատումից հետո որոշակի պլան կար գնումների, որովհետև նախկին իշխանություններն արդեն հաշվարկել էին ապագա սպառնալիքները և գիտեին՝ մյուս պատերազմներն ինչպես են ընթանալու, գիտեին՝ ինչ սպառազինություն է անհրաժեշտ գնել: Նիկոլ Փաշինյանի գալուց հետո այդ պլանը փոխվել է: Կասեցվել է անհրաժեշտ գնումների ընթացքը, և այդ գումարները ուղղվել են ոչ անհրաժեշտ գնումների վրա: Սրա պատճառով ևս ունեցել ենք ահռելի զոհեր, որ կարող էինք չունենալ»,- նշեց նա:

Վերլուծաբանը նաև հարց է բարձրացնում, որ 3 ամիս շարունակ տարբեր պաշտոնյաներ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, պարբերաբար հայտարարում են բանակում դավաճանությունների մասին, բայց մինչ օրս չկա ոչ մի դատական գործ. «Մենք այս բոլոր հարցերի պատասխանները այս իշխանությունների պարագայում չենք ստանալու, ստանալու ենք միայն հաջորդ իշխանությունների դեպքում»:

Լիկա Թումանյան

Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչ հանդիպումները
Փաշիկ Ալավերդյան․ Եթե ասում են՝ նախկինները թալանեցին, ապա ներկաներն անում են օրենքով, նրանց ոչ կդատեն, ոչ էլ կբռնեն
Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 1 մլն եվրոյի աջակցության տրամադրումը
Դատախազությունն ուսումնասիրում է Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու մասին հաղորդումը
Ազգը պիտի կարողանա զանազանել իշխանությունը՝ պետությունից. Իշխանության ղեկին հայտնված ուժերը մեր դարավոր թշնամու հետ գործակցում են՝ ընդդեմ հայկական պետականության
Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին
ՔՊական պատգամավորը պնդում է՝ Լեւոն Քոչարյանին ուղեկցող անձը հարվածել է Civic-ի լրագրողին
Եթե իմ լրագրողն իրեն թույլ տար Սրբազանին մեղադրել, չէի թողնի՝ բանը հասներ այլոց կողմից նրան դաս տալուն. Սևակ Հակոբյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 86 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար. վիրավորվել է 14 մարդ
Ես հայ քրիստոնյա եմ և թույլ չեմ տա Բագրատ Սրբազանի հանդեպ նման վերաբերմունք․ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյան
Ով սուտ տեղեկություն է տարածում, թե այդ ակցիայի համար փող են տվել, ինքը «սապլյակի տղա ա». Հովհաննես Հարությունյան
Եղանակը Հայաստանում. շոգը նահանջում է
«Ոտքի կանգնեք, հակառակ դեպքում Երեւանը կարող է կրկնել Ստեփանակերտի ճակատագիրը». ակցիա մայրաքաղաքում
Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ
16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կհյուրընկալի Եվրոպա Նոստրա ասոցիացիայի անդամներին և թիմին
ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը
Այս շարժումը ԲՈԼՈՐԻՍ մասին է. Էլինար Վարդանյան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.25 տոկոս
Խորհրդարանն օրակարգից հանել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը
Կա վտանգ, որ մարդկանց ունեցվածքը տալիս են թշնամուն, ես երբեք չեմ ստում. Գեղամ Նազարյանը՝ Կիրանցի մասին
Ռեստորանում ընթրիքն ավարտվեց ողբերգությամբ. Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է
Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան
Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները ՀԲԸՄ-ն տրամադրել է ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին
Ավելին
Ավելին