f

Անկախ

Ցավո՜ք, մեր սխալների համար չափազանց թանկ վճարեցինք. «Իմ քայլ»-ը հիմնադրամի տնօրենն ազատվել է աշխատանքից


Հովհաննես Ղազարյանը հայտարարել է, որ դադարեցնում է գործունեությունը որպես «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն:

Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.

«Ս.թ. դեկտեմբերի 1-ին ներկայացրածս դիմումի համաձայն այսօրվանից դադարեցնում եմ իմ գործունեությունը որպես ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն: Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել մեր բարերարներին, աջակիցներին և գործընկերներին արդյունավետ համագործակցության համար։ Հատուկ շնորհակալություն եմ հայտնում թիմիս նվիրված և պրոֆեսիոնալ աշխատանքի համար:

Իմ պաշտոնավարման երկամյա ճանապարհին հասցրել ենք մշակել և իրականացնել ծրագրեր, որոնք բխում են մեր երկրի իրական կարիքներից և առաջարկում համակարգային լուծումներ։ Հավատացած եմ, որ այսօրինակ ծրագրերով է հնարավոր միայն լուծել կոնկրետ խնդիրներ և քայլել ժամանակին համահունչ: Սա հնարավոր է դարձել մասնագիտական ու մարդկային ամենաբարձր հատկանիշներով օժտված մարդկանց նվիրվածության ու ջանքերի համախմբման շնորհիվ:

Այսօր այդ ճանապարհն ընդհատվում է: Որոշումս պայմանավորված ու հիմնավորված է պետության զարգացման, ապագայաստեղծ ծրագրերի ու պրոֆեսիոնալիզմի վերաբերյալ իմ պատկերացումներով։ Լիովին ըմբռնելով օրվա հրամայականները՝ համոզված եմ, որ չենք կարող մեզ թույլ տալ հրաժարվել ապագայի հետ կապող օրակարգերից և զարգացման ծրագրերից, որոնք մեր երկարաժամկետ անվտանգության երաշխիքներից են։

Այո՜, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ու որպես հայ՝ ունեմ նաև սկզբունքային անհամաձայնություններ մեր երկրում ընթացող քաղաքական գործընթացների, ստեղծված աղետի շուրջ օրակարգ բերվող պատճառաբանությունների հետ։ Դեռևս նոյեմբերի 16-ին, ի արձագանք ստեղծված իրավիճակի, հանդես եմ եկել հայտարարությամբ, որին կարող եք ծանոթանալ այստեղ։

Ծանրագույն օրերը, որ ապրեցինք այս տարի ու դեռ շարունակում ենք ապրել, ընդգծեցին մեր երկրի բացերը, կառավարման թերությունները, վերհանեցին տարիներով կուտակված խնդիրները։ Ցավո՜ք, մեր սխալների ու բացթողումների համար չափազանց թանկ վճարեցինք:

Հանուն հերոսաբար ընկածների, հանուն մեր սգավոր մայրերի, հանուն մեր երեխաների, հանուն մեր ազգի ու ապագայի՝ մենք պետք է ապրենք ու կառուցենք բարձր դիմադրողականություն ունեցող կենսունակ պետություն:

Հիմա, առավել քան երբևէ, մենք պարտավոր ենք ծնկած վիճակից ելնել՝ զարկ տալով մեր գիտական ու կրթական ներուժին՝ ապավինելով տեղեկատվական ու տեխնոլոգիական առաջընթացին, ու ամենակարևորը՝ ապավինելով մեր համախմբման ներուժին: Սա է մեր երեխաներին ամուր Հայրենիք ժառանգելու միակ ուղին: Լիահույս եմ, որ գաղափարակիցներով կկարողանանք կյանքի կոչել այն»:

քի կկյա

Հովհաննես Ղազարյան ՖԲ Գրառում Իմ քայլը հիմնադրամ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին