f

Անկախ

Դավաճանություն բառը չեմ օգտագործի.աղվեսի ձագը, որ տղաները թաքցրեցին իրենց համազգեստի տակ,2018 թ-ի հեղափոխության հետ կապված անկատար հույսերն էին


Պլուտարքոսի մի պատմություն եմ ուզում պատմել Փաշինյանի և նրա կողմնակիցների համար։

Մի անգամ սպարտացի պատանուն ուղարկում են որսի։ Աղվեսի բնի մոտ տղան գտնում է սատկած աղվեսի, իսկ բնի մեջ՝ կենդանի ձագ։ Տղան վերցնում է ձագին՝ չնայած այդ արգելել էին, և թաքցնում տունիկայի տակ։ Այդ ժամանակ նրան իր մոտ է կանչում ավագներից մեկը, ով սկսում է ինչ֊որ բան պատմել, իսկ տղան հանգիստ լսում էր։ Եվ հանկարծ անշունչ մարմինը սահում է ցած։ Երբ տղային շրջում են, տունիկայի տակ գտնում են աղվեսի ձագին և պատանու քրքրված մարմինը։

Այս պատերազմում հազարավոր այդպիսի հայ տղաներ մեկնեցին ռազմաճակատ թշնամուց պաշտպանելու հայրենիքը։ Բոլորը ռազմաճակատ հասնելուն պես են հասկացել, թե իրականում ի՞նչ է կատարվում։ Դավաճանություն բառը չեմ օգտագործի, միայն կասեմ, որ աղվեսի ձագը, որ տղաները թաքցրեցին իրենց համազգեստի տակ, ընդամենը 2018 թվականի հեղափոխության հետ կապված անկատար հույսերն էին՝ ավելի լավ Հայրենիք, վերջապես ազատ և արդար ազգային պետություն ունենալու հույսերը։ Եվ որքան էլ աղվեսի ձագը հոշոտում էր նրանց մարմինը, հերոսները սպարտացի տղայի պես շարունակում էին լսել խոսքեր և իրենց կրծքին սեղմած պահել իրենց սպանող ձագին։

Ուշադիր կարդացեք, պարոնայք և տիկնայք։ Իրականում ես համոզված եմ, որ դուք չունեք այդքան բարոյականություն և խիղճ հասկանալու համար այդ տղաներից յուրաքանչյուրի անձնազոհ նվիրումը, չունեք այդ գիտակցումը, թե ի՞նչ են արել այդ տղաները իրենց կյանքի գնով։ Չունեք, չհամոզեք, թե ունեք, այդուհանդերձ, գրում եմ, որ հասկանաք՝ ձեր մեռած խղճի դին քայքայվելու է անխուսափելիորեն, ու դուք երկար չեք ապրելու ձեր մեջ մարդկային խիղճը սպանելու գնով։

Սա թող շնորհավորական ուղերձ լինի Ձեզ, սպասեք Աստծո դատաստանին, բայց հիշեք՝ Աստծո դատաստանի ուշացումը փրկություն չէ, որովհետև մարդիկ անհամբեր են որպես կանոն։

Վարդան Բալյան ՖԲ Գրառում հեղափոխություն

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Արտաշավան և Սաղմոսավան բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
«2018-ին եկած իշխանությունը կորցրեց արագ ռեֆորմների հնարավորությունը». Հայկ Մարությանի նոր կուսակցության համագումարը
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
Տոկաեւը ողջունել է ԱԳ ղեկավարների բանակցություններն Ալմաթիում անցկացնելու Բաքվի եւ Երեւանի համաձայնությունը
Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
«Տեղյա՞կ եք՝ ինչ ա կատարվում Տավուշում». Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը
Մենք տագնապալի օրերում ենք ապրում. Բագրատ Սրբազան
Արտահերթ պատմական ընտրություններ. Վահե Հովհաննիսյան
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Վայոց ձորում հրդեհ է բռնկվել «Mercedes» կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց
Սուրեն Պապիկյան, մի գիշերվա ընթացքում 15 զոհ ես տվել, թուրքը էդքան չէր կարա. կացարանի հրդեհից զոհված զինվորի հայր
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
«Խելքներդ գլուխներդ հավաքեք». Կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Ավելին
Ավելին