f

Անկախ

Ռուս-թուրքական պատերա՞զմ


Թուրքագետ Վարուժան Գեղամյանն իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանում է իրավիճակը սիրիական Իդլիբում։ Նա գրում է․«Գիշերն արտառոց իրադարձություններ են տեղի ունեցել Սիրիայում, որոնք լայնորեն որակվում են որպես ռուս-թուրքական նոր պատերազմ: Ի՞նչ է տեղի ունեցել.

- Գիշերը Թուրքիայի Հաթայ նահանգի (որը սահմանակից է Սիրիայի Իդլիբ շրջանին) ղեկավարը հայտարարեց, որ Թուրքիայի ԶՈՒ-ն կորցրել է 33 զինվոր:

- Թուրքիայի նախագահը այս առիթով հրավիրում է Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որը տևում է մի քանի ժամ և ավարտվում առանց որևէ հայտարարության։

- Թուրքական բարձրաստիճան պաշտոնյան, որի անունը որևէ աղբյուրում չի նշվում, հայտարարում է, որ Թուրքիան այլևս չի խոչընդոտելու դեպի Եվրոպա Սիրիայից գաղթականների հոսքին։ Ցանցում հայտնվում են ֆոտո և վիդեո կադրեր, որոնք իբր թե պատկերում են գաղթականների՝ դեպի հույն-թուրքական սահմանը ընթացքը: Որևէ հաստատում այս լուրը չունի։

- Թուրքական ընդդիմությունը առավոտյան հրավիրել է Թուրքիայի խորհրդարանի արտահերթ դռնփակ նիստ։

- Թուրքական իշխանությունները փակել են մուտքը դեպի սոցցանցեր՝ Facebook, Instagram, Twitter և նույնիսկ Whatsapp, սակայն VPN-ով կարելի է մուտք գործել: 

- Գիշերը մի քանի տասնյակ մարդ տարրերային ցույց է սկսում Ստամբուլում ՌԴ դեսպանատան դարպասների մոտ։ 

- ԱՄՆ հայտարարում է, որ Թուրքիայի կողքին է, բայց ոչինչ ավելին։

Սա այն, ինչ գիտենք այս պահի դրությամբ։ Իսկ այժմ մի քանի դիտարկումներ իմ կողմից. 

- Թուրքական պաշտոնական հռետորաբանությունը չի շտապում թիրախավորել ռուսներին։ Ակնհայտ է, որ որոշում է կայացվել դեռևս բացահայտ ուղիղ բախման չգնալ Ռուսաստանի հետ։ Պաշտոնական աղբյուրները նշում են, որ մեղավոր է «ստորաքարշ Ասադի ռեժիմը»։ Դատելով ռուսական ԶԼՄ-ներից՝ նույնն են անում նաև Մոսկվայում։ Մինչդեռ իրականում բոլորն էլ հասկանում են, որ կռվի դաշտում իրար են բախվել մի կողմում Թուրքիան, իսկ մյուս կողմում Սիրիան, Ռուսաստանը և Իրանը։  Ոչ պաշտոնական հարթակներում՝ այդ թվում թուրքական մերձիշխանական մամուլով կոչեր  են հնչում պատերազմ հայտարարել Սիրիային ու նվաճել «Թուրքիայի անվտանգության հողերը» (այստեղ խոսքը գնում է մինչև Դամասկոս նվաճման մասին)։

-Թուրքերը ցանկանում են ստանալ Արևմուտքի աջակցությունը՝ հատկապես ՆԱՏՕ-ի: Որքան հասկանում եմ՝ ՆԱՏՕ կանոնադրությունը չի նախատեսում օգնություն, եթե անդամ երկիրը ռազմական գործողություններ է իրականացնում այլ երկրի տարածքում, այն էլ ոչ թե պետության դեմ, այլ երրորդ ուժի (Թուրքիան Սիրիային պատերազմ չի հայտարարել, այլ կռվում է «վարչակարգի ու ահաբեկիչների» դեմ)։ Չեմ կարծում, որ աշխատի գաղթականների խաղաքարտը։ Նախընտրական իրավիճակում գտնվող Թրամփն էլ դժվար թե զինվոր ուղարկի ռուսների դեմ՝ պաշտպանելու Թուրքիային, որը վերջին տարիներին ոչ պոպուլյար է Նահանգներոմ։ 

 - Էրդողանը էնքան է բարձրացրել Սիրիայի հարցով իր խաղադրույքները, որ ցանկացած հետքայլ կարող է աղետաբեր լինել իշխանության համար։ Սա շատ լավ հասկանում են Թուրքիայում թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը։ Հաշվի առնելով, թե որքան ծանր են տանում զինվորի մահը, ապա հաստատապես այսօր կսկսվի մեծ հանրային ճնշում թուրքական իշխանությունների վրա։

- Իդլիբի շրջանը, որը սիրիական պատերազմի վերջին բարդ հիմնահարցն է, իրենից ներկայացնում է ողջ պատերազմի խտացված տարբերակը։ Ավելին, եթե մինչ այս տարբեր հարցերում հնարավոր էր գտնել կոմպրոմիսներ, ապա այս դեպքում տարիներով կուտակված և ծածկադմփոց արված հարցերը երևան են եկել՝ զինյալ իսլամիստ ահաբեկիչների չեզոքացումից մինչև Սիրիայի տարածքային ամբողջականության վերականգում, որոնց շուրջ չկա կոնսենսուս ոչ մի կողմի մոտ։ 

- Մի քիչ էլ պատմություն. սա առաջին դեպքն է Առաջին համաշխարհային պատերազմից ի վեր, երբ Ռուսաստանը Թուրքիայի զինվոր է սպանել։ Նույնիսկ 2015թ. ռուսական կործանիչի խոցումից հետո նման բան չարձանագրվեց:  Բոլոր առումներով այս կրիտիկական իրավիճակը ջրբաժան է բոլոր կողմերի համար, այդ պատճառով էլ վերածվելու է կյանքի ու մահվան կռվի։  Չմոռանանք, որ ինչ տեղի է ունենում էնտեղ, առանց որևէ խնդիր կարող է ազդել նաև մեզ վրա՝ Արցախում լարվածությունից մինչև սահմանային անվտանգություն։ Զգոն լինե՛նք։ Կհետևենք»։

Մերձավոր Արևելք Վարուժան Գեղամյան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին