f

Անկախ

ՊԵՏՔ Է ՄԵՐԺԵԼ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, եթե ցանկանում ենք կառուցել այնպիսի երկիր, որտեղ տեղ չունի պոպուլիզմը


Իմ՝ 62-ամյա ՀՀ շարքային քաղաքացի, գործազուրկ Վախթանգ Սիրադեղյանի ուղերձը ՀՀ քաղաքացիներին. 2002 թ.-ից փողոցներում կռիվ եմ տվել ընդդեմ ոստիկանների, 2003-ից ընտրատեղամասերում, 2011-12 թթ.-ից՝ նաև ֆեյսբուքում, կռիվ եմ տվել ընդդեմ իշխող քաղաքական ուժի/ուժերի: 2007 թ.-ից մինչև 2012-13թթ. եղել եմ լևոնական ու նաև հեղափոխական, սակայն Սիրիայի իրադարձությունների ազդեցության ներքո թոթափեցի հեղափոխականությունս, 2017-ին ողջունեցի Կարեն Կարապետյանի վարչապետությունը՝ գնահատելով նրա աշխատանքը, 2018-ի ապրիլին՝ Սերժի խոստումնազանց լինելու պատճառով ծագած հեղափոխական ակտիվությունս սահմանափակվեց ֆեյսբուքով, իսկ մեկ-երկու ամսից սկսեցի քննադատել վարչապետ փաշինյանի գործունեությունը, սակայն համարելով, որ դրանք ընդամենը անփորձության սխալներ են, ֆեյսբուքում «անվճար» խորհուրդներ էի տալիս կառավարությանը, իսկ դեկտեմբերին ընտրեցի «Իմ քայլին»՝ ենթադրելով, որ կընդգրկվեմ այդ թիմում և կյանքիս փորձով ու կարողություններով օգտակար կլինեմ իմ հայրենիքին:

Բնականաբար, դա տեղի չունեցավ՝ ոչ իմ մեղքով, իսկ 2019-ից սկսած սկսեցի ավելի ակտիվ քննադատել «հեղափոխական» կառավարության բացթողումները: Վերջին տարիներին հնարավորինս լայնորեն ուսումնասիրեցի եվրոպական երկրների և Ռուսաստանի ու Չինաստանի պատմությունը, բոլշևիկյան հեղափոխությունը, պակաս չափով ֆրանսիական հեղափոխությունը: Եվ այդ ամենի արդյունքում եկա եզրակացության՝ ՊԵՏՔ Է ՄԵՐԺԵԼ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, եթե ցանկանում ենք կառուցել այնպիսի երկիր, որտեղ տեղ չունի պոպուլիզմը՝ ինչպիսի դեմքով էլ այն հանդես գա, որտեղ մարդիկ միավորվում են հանուն մեծ նպատակների և ոչ թե թշնամանում միմյանց, որը ձգում է աշխարհասփյուռ իր զավակներին և ոչ թե վանում նրանց: Այնպիսի երկիր, որի ղեկավարությունը երկրային դրախտավայրի է վերածում իր քաղաքացիների կյանքը:

Ուրեմն մերժենք նիկոլին և նիկոլիզմը, որպեսզի միահամուռ ուժերով կառուցենք իմ երազած երկիրը, որը պետք է որ լինի նաև յուրաքանչյուր հայաստանցու երազած երկիրը՝ ինչպիսի ազգության, սեռի ու կրոնի էլ նա պատկանի, ինչպիսի քաղաքական հայացքներ էլ նա որդեգրի:

Վախթանգ Սիրադեղյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան հեղափոխություն

Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
13-րդ օրն է՝ Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ
Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Ավելին
Ավելին