f

Անկախ

Դատվելու եք՝ կենդանի, թե մեռած, բայց դատվելու եք հաստատ


Արցախյան պատերազմի մասնակից 82670 ադրբեջանցի զինվորականներ պարգևատրվել են մեդալներով։

Քելբաջարի ազատագրության համար մեդալով պարգևատրվել են 5203 զինվորական, որոնցից 1 գեներալ֊լեյտենանտ, 15 գնդապետ, 56 փոխգնդապետ,

Աղդամի ազատագրության համար մեդալով 2267 զինվորական, որոնցից 1 գեներալ֊լեյտենանտ, 15 գնդապետ, 41 փոխգնդապետ,

Շուշիի ազատագրության համար մեդալով 4646 զինվորական, որոնցից 1 գեներալ֊լեյտենանտ, 4 գեներալ֊մայոր, 31 գնդապետ, 141 փոխգնդապետ։

Առաջիկայում, առանձին գրառումով կանդրադառնամ ավելի հանգամանալից, իսկ հիմա մի քանի կարևոր դիտարկումներ վերոնշյալի կապակցությամբ։

1. Ղարաբաղյան պատերազմի մասնակցի մեդալով պարգևատրվել են կանոնավոր բանակի կազմում մասնակից բոլոր զինծառայողները, թիվը ֆիքսենք՝ 82670։

2. Քելբաջարը չի ազատագրվել, ոչ էլ Լաչինը, ոչ էլ Աղդամը, Շուշին էլ բոլորս ենք տեսնում, մեզ խնդրում են, ռուսների ուղեկցությամբ այցելում գրավված բերդաքաղաք։ Ամեն դեպքում, ուշադրություն դարձրեք այդ ուղղություններով գործող ադրբեջանական զորքերի թվակազմին և սպայակազմի տվյալներին, պետք կգա։

Քարվաճառում կենտրոնացած զորախումբը փաստացի որևէ լուրջ առաջխաղացում չի ունեցել, Աղդամի ուղղությամբ արդյունքը նույնը, Շուշին գրոհել է հիմնականում հատուկ ջոկատայիններից կազմված զորք, այդուհանդերձ, փաստ է, որ բերդաքաղաքն իրականում չի գրավվել։

Ինչևէ, առաջիկայում կհրապարակեմ ռազմաճակատի մյուս ուղղությունների մասին տվյալներ, այդ թվում՝ Ջաբրայիլի, Հադրութի, Մարտունիի, Ֆիզուլիի, Ղուբաթլիի և Զանգելանի, որոնք բազմակի ավելի խոսուն են։ Ու կլինեն հարցեր, որոնց պատասխանը մեր նոր սկզբից խոսող իշխանությունը չի կարողանա գտնել, որովհետև հարցերի պատասխանը միայն մեկը կարող է լինել։

Դատվելու եք՝ կենդանի, թե մեռած, բայց դատվելու եք հաստատ։

Վարդան Բալյան ՖԲ Գրառում պարտություն

Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
Ավելին
Ավելին