f

Անկախ

Սյունիքում նոր սահմանը գծվում է մերթ 1974, մերթ 1942թթ. քարտեզով, իսկ գլխավոր դատախազը լռում է․ «Փաստինֆո


Շուռնուխի համայնքապետին ՀՀ իշխանությունները որեւէ փաստաթուղթ չեն տվել` հնարավոր «սահամանզատումների» ծավալների ու դրանց իրավական հենքի մասին: «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում սա փաստել է համայնքապետը` Հակոբ Արշակյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` հունվարի 2-ին ադրբեջանցիները գյուղում իրենց հենակետն են դրել ու պահանջել մինչեւ հունվարի 5-ն ազատել իրենց մատնանշած տարածքը:

«Ինձ անձամբ ոչ մի փաստաթուղթ չեն տվել, համայնքապետին էլ նման փաստաթուղթ չեն տվել։ Մենք չգիտենք ոնցա՞ կատարվել, ինչա՞ կատարվել։ Էնքան որ եկել են, ասել են սա մերնա, տարածքը մերնա, սա մեր պոստնա, կանգնել են էդտեղ, ասել, թե դրանք ադրբեջանական հողեր են։ Մինչեւ ամսի հինգը ժամանակ են տվել, ասել մի վախեցեք, իբր մենք տենց վախում ենք։ Մենք չենք վախում, ընդամենը մի 30 հոգի էին, մի 30 րոպեի բան էր»,- ասաց Արշակյանը։

Համայնքի ղեկավարի փոխանցմամբ` ռուս սահամանպահներն ասել են, թե 1942 թվականի քարտեզով են սահամանազատումն իրականացնում: «Երեկ ռուս գեներալին ու գնդապետին հարց ենք տվել՝ ինչո՞վ են իրենք առաջնորդվում GPS-ով սահմանազատումներ անելիս։ Գնդապետն ասում է՝ 42 թվականի գենշտաբի քարտեզով։ Այդ նույն քարտեզը ցույց ենք տալիս, որ Շուռնուխն ամբողջությամբ Հայաստանինն է։ Այդ քարտեզը գտանք, տվեցինք սահմանապահների շտաբի պետին, բայց պատասխան եղավ, որ տեղ տենց բաներ չեն որոշում։ Պետք է հասկանանք՝ ո՞վ է գնալու բանակցությունների, դա վերցնի գնա, սենց չի կարա լինի»,- Փաստինֆո-ի հետ զրույցում ասաց Հակոբ Արշակյանը։

Համայնքապետը պատմեց, որ թշնամին սահմանազատման համար սարքերով է եկել, ցույց տվել, հավելել, որ սահմանները գծված են, ու դրանք աադրբեջանական հողեր են։

«Ցանկացած՝ անգամ կենցաղային խնդրով, Շուռնուխցիները պետք է դիմեն տեղում կանգնած սահմանապահին, անմիջապես կոնտակտի մեջ չպետք է մտնի ադրբեջանցիների հետ։ Արշակյանն ասում է, որ հարցի լուծումը մեկն է՝ ադրբեջանցիները գյուղից պիտի դուրս գան, այլ կերպ չի կարող լինել, բնակիչներն էլ նայում են, թե ինչպես է մի քանի հերյար մետրի վրա տնկվել ադրբեջանական դրոշը։

Մարդկանց հոգեվիճակը ոնց պեք է լինի, որ այսօր առավոտ մեր խաչի տակ կանգնած նայում են՝ ոնց են ադրբեջանական դրոշը տնկել՝ իմ տնից հարյուր մետր հեռավորության վրա, վերջին տան կողքը», նշեց նա

Արշակյանն ընդգծեց, որ գյուղն ամբողջությամբ ռազմավարական նշանակություն ունեցող է։

«Սա ընդհանուր մայրուղու վրա գտնվող գյուղ է», - նշեց համայնքի ղեկավարն ու ավելացրեց. «Մի երեխա, որ փողոցն անցնի՝ իրանցն է։ Լրիվ բարձրադիր դիրքերն իրենցն են դառնում»։

Նրա փոխանցմամբ` երկու օրից` առավոտյան, գյուղի ներքևի թաղում պետք է մարդ չմնա։ 12 ընտանիք պետք է լքի տունը։

«11 ընտանիք պետք է դուրս գար։ 12-րդ ընտանիքի գոմը կիսվում է, ընկնում իրենց կողմը, բնականաբար ընտանիքն այնտեղ չի մնա։ Գոմի կեսը թուրքինն էր, կեսը իրենը»։
Բնակավայրերից դուրս մնացող քաղաքացիների մի մասը Գորիսում է, մի մասը՝ Կապանում, մյուս մասն էլ տեղափոխվել է գյուղի վերևի հատված։ Հարցին՝ գուցե ամեն ինչ փոխվի, համայնքապետն ասաց․ «Արդեն հասել են իրենց ուզածին»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

 

սահմանագծում Շուռնուխ գյուղ

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին