ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ Հայաստանում հունվարի 4-ին, ժամը 11:00-ի տվյալներով, նոր կորոնավիրուսով վարակվելու 193 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 160 220-ի: Վերջին մեկ օրում կատարվել է 1201 թեստավորում, թեստերի ընդհանուր թիվը կազմում է 598705:
Այժմ բուժվում է 11834 հիվանդ: Վերջին տվյալներով ապաքինվել է 144 831 մարդ` վերջին մեկ օրում՝ 740:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 մարդ, մահացածների թիվը հասել է 2864-ի: Արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ հիվանդի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 691 է: