f

Անկախ

Ջաբրայիլում ու Հադրութում հայտնաբերվել է 19 զինծառայողի և 1 քաղաքացիական անձի մարմին


Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի շրջաններում շարունակվող որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 20 դի։ Այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Երեկ՝ հունվարի 3-ին, Հադրութում և Մեխակավանում (Ջաբրայիլ) հայտնաբերվել է 19 զինծառայողի և 1 քաղաքացիական անձի մարմին։ Զինվորականների մի քանի մարմիններ հայտնաբերվել են Ջաբրայիլի դիրքային հատվածում, որը նախկինում եղել է մեր առաջնագիծը, մի քանիսը՝ Հադրութի դիրքերում», - ասաց Թադևոսյանը։

Գտնված քաղաքացիական անձը տարեց տղամարդ է, նրա դին հայտնաբերել են Հադրութի շրջանի Կարմրակուճ գյուղի տարածքի դաշտավայրային հատվածից։ Այժմ ընթանում է դատաբժշկական քննություն՝ պարզելու, թե ինչն է եղել տղամարդու մահվան պատճառը։

Որոնողական աշխատանքները շարունակվելու են նաև այսօր նույն ուղղություններով՝ Հադրութ, Կարմրակուճ, Մեխակավան։ Որոնողական աշխատանքներին մասնակցելու է երկու խումբ։

Նոյեմբերի 13-ից մինչ օրս հայտնաբերվել է 1175 դի, գտնվել է 9 ողջ մարդ, 7-ը՝ զինծառայող, 2-ը՝ քաղաքացիական անձ՝ հայր և որդի Հադրութից։


 

Հասարակություն զոհվածների մարմինների որոնումներ արցախյան պատերազմ

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին