f

Անկախ

«Երեկոյան Երևան» թերթի խմբագրին և նկարիչներին հանձնվեց «Այո՛» լոգոյի հաղթողին նախատեսված գումարը


«Այո» նախընտրական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը  փետրվարի 28-ին «Այո» քարոզարշավի լոգոյի մրցույթի համար նախատեսված մեկական միլիոն դրամի հավաստագրերը հանձնեց «Երեկոյան Երևան» թերթի խմբագիր Նորայր Ենգիբարյանին, նկարիչներ Ցոլակ Ղանդիլյանին և հանգուցյալ Ստյոպա Նարոյանի դստերը` Սյուզաննա Նարոյանին:

«Այո»-ի շտաբը որոշում է կայացրել գումարը հանձնել բնօրինակի հեղինակի` հանգուցյալ Ստյոպա Նարոյանի ընտանիքին, ինչպես նաև նկարիչ Ցոլակ Ղանդիլյանին և «Երեկոյան Երևան» թերթի խմբագիր Նորայր Ենգիբարյանին, ովքեր տեղեկություն են տրամադրել և օգնել գտնել հեղինակին:

«Այո» նախընտրական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը նշեց, որ այդ լոգոն պահպանելու և օգտագործելու են քարոզարշավի ընթացքում:

«Արդարությունը վերականգնելու համար և նաև բարոյական առումով ճիշտ ու մաքուր գործընթաց ունենալու համար այս հաղթողի համար նախատեսված 3 միլիոն դրամը պետք է բաշխենք «Երեկոյան Երևան» թերթի երկու նկարչի և խմբագրի միջև»,- ասաց Պապիկյանը:

«Երեկոյան Երևան» թերթի խմբագիր Նորայր Ենգիբարյանի խոսքով`  1991 թվականի անկախության հանրաքվեի օրերին ամբողջ Հանրապետությունում շատ բուռն իրադարձություններ էին տեղի ունենում, և թերթի աշխատակազմը փորձում էր այդ ոգին տեղափոխել թերթի էջեր:

«Ստյոպա Նարոյանի այդ նկարը հենց այնպես չի ստեղծվել, ինչ-որ մթնոլորտ էր պետք, պայմաններ… Այդ պայմանները հասունացել էին, և Նարոյանի կատարյալ նկարը ստեղծվեց: Ես վատ բան չեմ տեսնում «Այո»-ի կրկնվելու մեջ, որովհետև դա խորհրդանշում է կապը այս հանրաքվեների միջև»,- նշեց Ցոլակ Ղանդիլյանը:

«Արմենպրես»-ը Ազգային արխիվում գտել էր հոնորարների դուրսգրման փաստաթուղթը, որը հավաստում է, որ «Այո»-ի 1991-ի տարբերանշանի հեղինակը Ստյոպա Նարոյանն է:

Համացանցում բուռն քննարկվում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոյի ընթացքում հաղթող ճանաչված «Այո» քարոզարշավի լոգոն, որը նման է  1991 թվականի թերթում տպագրված լոգոյին: «Այո»-ի շտաբում լոգոն ընտրելիս տեղյակ չեն եղել, որ այն արտատպված է եղել 1991 թվականի թերթից: «Երեկոյան Երևան» թերթի գլխավոր խմբագիր Ենգիբարյանը երկու նկարչի անուն էր նշում՝ որպես 1991թ. սեպտեմբերի 23-ի համարում լույս տեսած անկախության հանրաքվեի «Այո»-ի լոգոյի հավանական հեղինակների: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշել էր, որ հնարավոր է նկարի հեղինակը լինի Ցոլակ Ղանդիլյանը կամ Ստյոպա Նարոյանը, իսկ Ղանդիլյանը հաստատել էր, որ սեպտեմբերի 23-ի համարում պատկերված տարբերանշանն ամբողջովին իր գործընկերոջ՝ Նարոյանի ձեռագրի արտահայտությունն է:

 

«Այո՛» լոգո հանրաքվե

Ապրիլի 30-ին փոխանակման կետերում դոլարն արժևորվել է, եվրոն և ռուբլին՝ էժանացել
«Փաստ». Տնտեսության քողարկված խնդիրները
Կեսգիշերին քաղաքացին փորձել է նետվել Կիեւյան կամրջից. Փրկարարներն ու ոստիկանները կանխել են
«Փաստ». Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի
«Հրապարակ». Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել
«Ժողովուրդ». «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպ
«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի
՛՛Հրապարակ"․ Կիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է Երևան
«Փաստ». Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով
«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի
Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ»
Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ»
«Փաստ». «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»
Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր արել
Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ավելին
Ավելին