f

Անկախ

Արգիշտի Քյարամյանը Շուշին հանձնելու օրը հանդիպել է մեր ջոկատի տղաներին. Լևոն Մնացականյան. 168.am


Ոչ միայն Շուշին, այլև ողջ Արցախը և ՀՀ-ից հանձնվող տարածքներն Ադրբեջանին են ծախվել Նիկոլ-Ալիև դավադրության արդյունքում։ Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասել է «Հայրենիք» կուսակցության անդամ Լևոն Մնացականյանը:

Նա նշել է , որ «Հայրենիք» կուսակցության ջոկատը Շուշիում կռվել է ՊԲ հրամանատարության ներքո. «Դա եղել է հոկտեմբերի վերջ, նոյեմբեր ամսվա սկզբին: Եթե հիշում եք՝ այս ժամանակ Արայիկ Հարությունյանն Արցախի ԱԱԾ տնօրենի հետ Շուշիից ուղերձով էր հանդես եկել, որ թուրքերն արդեն առավելագույնը 5 կիլոմետրի վրա են Շուշիից: Հադրութը զիջվել էր, թուրքերը մոտեցել էին Շուշիին, բայց անգամ այդ պարագայում, եթե բոլոր կողմերից շրջափակվեր Շուշին, միջանցք չբացելու դեպքում հնարավոր չէր մտնել Շուշի: ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը, չհանդիսանալով որևէ պետական պաշտոնյա, գտնվել է Արցախում՝ անհասկանալի պատճառներով: Նա հեռացվել էր պաշտոնից, բայց Շուշիում էր: Այնտեղ պատահական հանդիպել է մեր ջոկատի տղաների հետ: Այդ ժամանակ ներկուսակցական հրահանգ կար, և մենք չէինք քննադատում իշխանություններին, մեկ բռունցք դարձած՝ պաշտպանում էինք մեր հայրենիքը: Արգիշտի Քյարամյանը հանդիպել է մեր տղաներին, բայց շատ տարօրինակ զուգադիպությամբ՝ նա Շուշին լքել է ավելի շուտ, քան «Հայրենիք» զորախմբի տղաները: Բոլորին քաջ հայտնի է, որ նա Արցախը լքել է ինկասացիայի մեքենաներով, և ոչ մեկին մինչև հիմա պարզ չէ՝ որտեղ են անհետացել ԿԲ գումարները, որոնք պահվում էին Շուշիում: Եթե ԱԱԾ նախկին տնօրեն հանդիսացող անձը լքում է որևէ տարածք, գոնե կարող էր Շուշիում կռվող մարդկանց տեղեկացնել, թե ինչ է կատարվելու: Եթե դու կապի մեջ ես ՀՀ քաղաքական ղեկավարության հետ և գոնե ինչ-որ չափով տեղյակ ես, թե ինչ զարգացումներ են սպասվում, գոնե պետք է տեղեկացնեիր այդ ժամանակ Շուշիում գտնվողներին»:

Նրա խոսքով՝ ամենամեծ դավաճանությունը տեղի է ունեցել Շուշիում. «Անգամ մեր սեփական «Իսկանդերն» է ուղղվել Շուշիի վրա: Նոյեմբերի 7-ին ես կապվեցի հարազատներից մեկի հետ, որ գտնվում էր Շուշիի մատույցներում, ուրախության ձայներ էին գալիս, հարցրի՝ ինչ է կատարվում, պատասխանն այն էր, որ Շուշիում մեր տղաները ջարդում են թուրքերին, ամեն ինչ նորմալ է, և փոքրիկ հաղթանակ ենք նշում: Դավադրությունը կայացել է նրանում, որ բոլոր հետաքրքրվողներին ասել են, թե Շուշիում ամեն ինչ նորմալ է, բայց այդ ժամանակ արդեն ադրբեջանցիները գտնվել էին Շուշիում: Տեսանյութերում երևում է, որ հայերը Շուշիից դուրս արդեն կռվում էին Շուշի մտնելու համար»:

Հարցին՝ այդ հասարակ մարդիկ, որ Շուշիից ասել են, թե ամեն ինչ նորմալ է, փոքր հաղթանակ են նշել, ինչո՞ւ են ստել, նա պատասխանեց. «Դա պետական դավաճանության մի մասն է եղել. եղել է նախօրոք պայմանավորվածություն, Շուշին վաճառվել է Ադրբեջանին, և այդ դավաճանական ակտը քողարկելու համար պետք էր ստել: Հասարակ մարդկանց էլ են ասել, որ ստեն, քանի որ Շուշին այն քաղաքն էր, որ եթե համայն հայությունը լսեր, որ Շուշին վտանգված է, բոլորը շարժվելու էին Շուշի: Այդ տակտիկան արդեն կիրառվել էր նույն զորահավաքի ժամանակ, երբ մարդկանց գրանցել էին, ասել էին՝ երբ կարիքը լինի՝ կկանչենք: Մարդկանց նույնիսկ դիրքեր են տարել, բայց հրամանատար չեն ունեցել: Այդ ստելու մարտավարությունը նույն արծրունական «հաղթելու ենք»-ի մասնիկներից է, քանի որ 44 օրվա ընթացքում այդպես էլ չունեցանք ինֆորմացիա, թե իրականում ինչ է կատարվում: Այդ ժամանակ մենք հասարակությանը չտեղեկացրինք, թե ինչ է կատարվում, և դա սխալ էր»:

Արգիշտի Քյարամյան Լևոն Մնացականյան Շուշի դավաճանություն

Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Գայա Արզումանյան. Ուզում եմ, որ արցախցու ցավը չտեսնեք
Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ
Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան
ԱԺ-ի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման
Այս պահին Գյումրիի ավտոերթը շարժվում է դեպի Աբովյան,ուղիղ
«Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Մարդկանց վրա թքելը փողոցային չէ՞, բա տաճարը չհաղթի՞ այդ փողոցին․ Բագրատ Սրբազան
Գալիս ա․․․Քայլերթը դեպի Երևան,ուղիղ
Նիկոլն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. զոհվածի մայր
Ավելին
Ավելին