f

Անկախ

Մերկելն առաջիկա շաբաթները Գերմանիայի համար COVID-19-ի պատճառով ամենադժվարն է  համարում


РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակի  պատճառով  առաջիկա շաբաթները ամենաբարդն են լինելու իր երկրի համար։ Գրում է Gazeta.ru-ն։

Նրա խոսքերով՝  Գերմանիան և եվրոպական այլ երկրներ  բախվել  են երկրորդ վտանգավոր ալիքին:

«Ձմռան հաջորդ շաբաթները, ամենայն հավանականությամբ, համաճարակի ամենադաժան փուլը կդառնան», - ընդգծել է կանցլերը:

Նա նշել է, որ շատ կլինիկաներում բժիշկներն ու առողջապահության մասնագետները աշխատում են իրենց  հնարավորությունների  սահմաններում: Մերկելը նաև հավելել է, որ դժվար է հաշվարկել  Ամանորի և Սուրբծննդյան տոների ընթացքում   վարակման դեպքերի աճի  ազդեցությունը:

«Մեր նպատակը պարզ է. պետք է շատ էականորեն  կրճատենք հիվանդության նոր դեպքերի թիվը, յոթ օրվա ընթացքում 100 հազար բնակչի հաշվով 50 նոր դեպք մակարդակի կամ նույնիսկ ավելի լավ մակարդակի», -  նշել է Գերմանիայի կանցլերը:

Ավելի վաղ Գերմանիայում  կորոնավիրուսային համաճարակի պատճառով  դեկտեմբերին  սահմանված  կարանտինը երկարացվել էր  մինչև  հունվարի 31-ը: Այսպիսով, ճգնաժամային շրջանների բնակիչներին արգելվում էր 15 կիլոմետրը գերազանցող հեռավորությունից հեռանալ տնից  առանց հիմնավոր պատճառի:

Աշխարհում Գերմանիա Անգելա Մերկել 2019-nCoV կորոնավիրուս

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին