f

Անկախ

Փաշինյանի հանձնարարությամբ դոսյեներ են կազմվել պատգամավորների վրա և հիմա շանտաժով է պահվում «Իմ քայլը».Միքայել Մինասյան


Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության շանտաժով, շանտաժով վարեց արտաքին քաղաքականությունը, շանտաժով վարեց ներքին քաղաքականությունը եւ հիմա շանտաժով պահում է իր թիմը: Այս մասին իր հերթական «լայվի» ժամանակ նշեց Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, ով իր այսօրվա «լայվը» վերնագրել է. «Քաղաքականության մահը. ցավը իմաստավորելու համար պետք է երազանք»:
«Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության շանտաժով։ Շանտաժով վարեց արտաքին քաղաքականությունը, շանտաժով վարեց ներքին քաղաքականությունը եւ հիմա շանտաժով պահում է իր թիմը, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը շատ լավ տեսնում է, որ իր թիմը պայթելու եզրին է, որովհետեւ այդ թիմում, չնայած որ կան վիժվածքներ, դավաճաններ, անասուններ, ապուշներ, մի քիչ նաեւ նորմալ մարդիկ, այդ մարդիկ հասկանում են՝ ինչ է կատարվում, այդ մարդիկ գնում են տուն, այդ մարդկանց փողոցներում ձվերով խփում են,այդ մարդկանց պիտակավորում են, այդ մարդկանց մեղադրում են եւ այդ մարդկանց խանութներում ասում են, որ բալիկ ջան, քո պապան դավաճան եւ մարդասպան է։ Եւ այդ մարդիկ չեն ուզում Նիկոլի հետ շարունակել գնալ դեպի գերեզման, դեպի անդունդ։ Բայց Նիկոլ Փաշինյանը նրանց պահում է, որովհետեւ բոլորի վրա ունի շանտաժային նյութեր։ Երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ Հայաստանի վարչապետ, առաջին բանը, որը նա պահանջեց, դոսյեները այն մարդկանց, որոնք ԱԱԾ-ի գործակալներ էին, եւ որոնց հետ ինքը առնչվում էր։ Այլ բառերով ասած՝  նա պահանջեց, որ ԱԱԾ-ն իրեն զեկուցի, թե ովքեր էին իր շրջապատում գործակալներ։ ԱԱԾ ղեկավարությունը հրաժարվեց եւ մինչեւ այսօր չի տվել, բայց ԱԱԾ-ում կային եւ կան թուլամորթ մարդիկ, միջին օղակի սպաներ, որոնք փոխանցել են Նիկոլ Փաշինյանին այդ փաթեթները, եւ Նիկոլ Փաշինյանը դրանից հետո սկսել է կանչել այդ մարդկանց, դնել փաթեթները նրանց դիմաց՝ ասելով, որ տեսնում ես, որ ես գիտեմ, քեզ խայտառակ կանեմ, քեզ կհանեմ ազգի, պետության դավաճան, կամ էլ ժամանակավոր մոռանում ենք սրա մասին, ծառայիր ինձ, մոռացիր արժանապատվության մասին, մոռացիր հայրենիքի մասին։ Եւ այդպիսի մարդիկ կան։ 
Նիկոլ Փաշինյանը այս 2,5 տարիների ընթացքում հավաքեց մի մեծ հավաքածու, որովհետեւ իմքայլականները, որոնք մինչեւ կոկորդները մխրճվեցին կոռուպցիայի մեջ, Նիկոլ Փաշինյանը անշուշտ աչք էր փակում, բայց ինֆորմացիան հավաքում էր։ Եվ այդպես կան բազմաթիվ քրեական գործեր, որոնք կա՛մ ընթացքում են, կամ նյութեր են նախապատրաստվում, կա՛մ կան փաստեր։ Օրինակ, քրեական գործ կա փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վրա, եւ այդ պատճառով Մհեր Գրիգորյանը փորձեց աշխատանքից ազատվել, երբ հասկացավ, որ նա արդեն մաս է կազմում դավաճան կառավարության, Նիկոլը ասաց՝  կդատեմ ու կնստես, եւ Մհեր Գրիգորյանը, քանի որ նաեւ վախկոտ է, չգնաց դրան։ Քրեական գործ կա Սուրեն Պապիկյանի վրա, որովհետեւ նա մասնակցել է իր տեղակալի եւ տեղակալի հոր միջոցով, քանի որ հայրը տենդեր էր շահել, ասֆալտային ատկատների մեջ։ Համակարգ էին սարքել, միայն մեկ գործարքից Սուրեն Պապիկյանը 450 միլիոն դրամ գումար է վերցրել։ Բոլորի վրա կա քրեական գործ, նույնիսկ կորած աներձագ Հրաչի, որովհետեւ Հրաչը, երբ հիմար բաներ էր գրում՝ պաշտպանելով Նիկոլ Փաշինյանին, լավ, Հրաչը ապուշ է, բայց այդքան ապուշ չի․․․ Հակոբ Սիմիդյանը, դիջեյ Էդոն (Էդուարդ Աղաջանյան), քրեական գործով են երեքով անցնում, որտեղ Նիկոլ Փաշինյանի առանձնատունը ժողովրդի հաշվին վերանորոգելով 210 միլիոն դրամ ատկատ էր գնացել։ 
Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ԱԱԾ-ին եւ այս 2,5 տարիների ընթացքում դոսյեներ են կազմվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների վրա, եւ բոլոր նրանք, ովքեր ասում էին, որ ուզում են գնալ, Նիկոլը կանչում էր, ասում՝ այս դո՞ւ չես այս վիդեոյում, դո՞ւ չես այս ձայնագրության մեջ, դե գնա ու խելոք սպասի՝ երբ, ինչ է պետք անել։ Դա է Նիկոլ Փաշինյանի ոճը, դա է Նիկոլ Փաշինյանը, Նիկոլ Փաշինյանը պատիժ է նաեւ նրանց համար»,-ասաց նա։

Միքայել Մինասյան Նիկոլ Փաշինյան Իմ քայլը շանտաժ

Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Ավելին
Ավելին