f

Անկախ

Հայտարարում ենք պայքարի նոր փուլ. Իշխան Սաղաթելյան


Վերջին օրերին ստացել եմ բազմաթիվ նամակներ, որոնց բովանդակությունն ընդհանրության մեջ հետևյալն է՝ մարդիկ վրդովված հարցնում են, թե ինչու՞ վճռական քայլերի չենք դիմում, արդյո՞ք համակերպվել ենք Նիկոլի իշխանությանը, արդյո՞ք պայքարը մարել է և այլն։

Նույնիսկ մեղադրանքներ կան այն մասին, իբր մենք համագործակցում ենք Նիկոլի հետ և հատուկ ծայրահեղ գործողություններ չենք իրականացնում, որ դավաճանների իշխանությունն ավարտին հասցնի իր սև գործը։

Բոլոր այս հարցադրումներին ու մեղադրանքներին ուզում եմ շատ պարզ պատասխանել՝ Հայրենիքի փրկության շարժումն իր ձևավորման առաջին իսկ պահից ջանք չի խնայել դավաճանի իշխանությունը րոպե առաջ հեռացնելու համար։ Այս ողջ ընթացքում մենք առաջնորդվել ենք հենց այդ տրամաբանությամբ։ Այո, մենք ունեցել ենք և՛ ձեռքբերումներ, և՛ բացթողումներ։ Բայց շատ վստահ կարող եմ պնդել, որ Հայրենիքի փրկության շարժման մշակած մոտեցումներն ու հռչակած նպատակները դարձել են համազգային օրակարգի հիմնական մաս։

Ես, իհարկե, հասկանում եմ, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը չափազանց ակնհայտ և միանշանակ է՝ դավաճանը պետք է հեռացվի։ Բայց նաև պարզ է, որ այդ համընդհանուր նպատակին հասնելու համար և՛ ժամանակ, և՛ լրացուցիչ ջանքեր են անհրաժեշտ։

Վստահ եմ՝ մոտ ապագայում մեր հայրենակիցների ավելի մեծ մաս է գալու այդ եզրահանգման և միանալու Հայրենիքի փրկության շարժմանը։

Սիրելի' հայրենակիցներ, բոլոր ձեռքբերումներով և բացթողումներով հանդերձ, եկեք փաստենք, որ շատ կարևոր խնդիրներ արդեն լուծված են. դավաճան Նիկոլը Հայաստանում այլևս իշխանություն չունի։ Նա չի կարող ազատ տեղաշարժվել մեր երկրում։ Նա չի կարող աշխատել քաղաքական իրական ուժերի հետ, չի կարող եկեղեցի մտնել, չի կարող մտավորականների հետ շփվել և այլն, և այլն։

Եվ սա մեր հետևողական պայքարի արդյունքն է։

Նիկոլը persona non grata է ողջ Հայաստանում և հայկական աշխարհում։ Նիկոլի ձեռքն այսուհետև սեղմում է միայն թշնամին, և հենց թշնամու օգնությամբ է նա շարունակում զբաղեցնել Հայաստանի վարչապետի պաշտոնը։ Բայց դա խիստ ժամանակավոր է։ Նիկոլին մեր երկրում մշտապես ուղեկցելու է դավաճանի իր վաստակած կնիքը։ Արդեն իսկ այսօր երկիրն ու մեզ նա տեսնում է դավաճանին ծառայող վահանների ետևից։ Վաղը նա այդ ամենը տեսնելու է ճաղերի ետևից։ Կարող եք դրանում ոչ մի վայրկյան չկասկածել։

Սիրելի' հայրենակիցներ, մենք պետք է պատրաստ լինենք ամենօրյա համառ ու աննահանջ պայքարի։

Առաջիկա օրերին Հայրենիքի փրկության շարժումը կշարունակի «բացատրական աշխատանքներ» տանել ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության՝ Նիկոլին ծառայող պատգամավորների, նրա թիմի այլ անդամների հետ։ Եվ այս աշխատանքի կոնտեքստում խնդրանք ունեմ դավաճանին հեռացնելու հարցով մտահոգ մեր բոլոր համաքաղաքացիներին՝ ձեր բողոքն ու զայրույթը փոխանցեք նրանց։ Բացատրեք, որ դավաճանի հետ լինելն ու նրան պաշտպանելը նույնպես դավաճանություն է։ Աշխատեք ձեր հարևանների, մտերիմների ու հարազատների հետ, բացատրեք նրանց, որ Հայաստանը փրկության միայն մեկ ուղի ունի՝ դավաճանի հեռացումը։ Առանց դրա չի լինելու ո՛չ անվտանգություն, ո՛չ բարեկեցություն և ո՛չ էլ ապագա։

Ուստի, հայտարարում ենք պայքարի նոր փուլ։ Համատեղելով բոլորիս ջանքերը՝ նոր թափով շարունակելու ենք բողոքի ցույցերը, անհնազանդության զանգվածային ակցիաները և զանազան այլ միջոցառումները՝ ամոթի պատին գամելով և հեռացնելով Հայրենիքը վաճառած դավաճաններին։

Հեշտ չի լինելու։ Դա դժվար ուղի է։ Բայց մենք պետք է հասկանանք, որ մեծ արհավիրքների հաղթահարումը մեծ ջանքեր է պահանջում։

Ուրեմն ի գործ, սիրելի հայրենակիցներ։ Հիասթափվել չկա, հոգնել չկա։ Գործի մեծ մասն արդեն արված է։ Մնացածն էլ գլուխ կբերենք և կանցնենք էլ ավելի դժվար, բայց շատ կարևոր աշխատանքի՝ Հայրենիքի վերակառուցմանն ու անվտանգության ապահովմանը։

Աստծով։

Իշխան Սաղաթելյան ՖԲ Գրառում Հայրենիքի փրկության շարժում վարչապետի հրաժարական

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին