f

Անկախ

Լրացավ եղբորս անհետ կորած զինվորի 20-ամյակը, մեզ ասում էին՝ այդ մարդը գնում է գերիների ու անհետ կորածների հարցը լուծի,նա լուծեց գերեվարված հայրենիքի հարցը.Սերժ Սրապիոնյան (տեսանյութ)


Մենք անհիմն ոգևորեցինք մեր 18-20 տարեկաններին «հաղթելու ենք»-ի բարբաջանքով, ուղարկեցինք պարտության և այսօր հոգեբանական այս խեղված վիճակի հոգեբանորեն պարտությւոն կրած և նկուն վիճակի մեջ հայտնված մի ամբողջ ժողովուրդ հայտնվել է 1920 թվականին Չարենցի ասած նույն վիճակի մեջ: Այս մասին մշակույթի գործիչների «Ձայն հայրենյաց» նախաձեռնության հավաքին հայտարարեց բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, գրականագետ Սերժ Սրապիոնյանը:

Նա ընդգծեց, սակայն, որ Չարենցի ժամանակներն այլ էին, Չարենցը խոսում էր չվերականգնվող հայրենիքի մասին, մենք խոսում ենք վերականգնվելիք կորուստների մասին, մեր հայրենիքը դեռ կա և կա տագնապահար, մտահոգ, իրենց անձը մոռացած մարդկանցով:

«Երեկ լրացավ իմ եղբոր անհայտ կորած զինվորի 20-ամյակը ու մենք նրանից տեղեկություն չունենք։ Մեր ականջները խցկեցին անլվա ոչխարի բրդով, թե այս մարդը գնում է այնտեղ՝ լուծելու գերիների ու անհետ կորածների հարցը: Նա զարմանալի անամոթությամբ, ցինիզմով ուղղակի հայտարարեց՝ մեզ չհաջողվեց լուծել գերիների ու անհետ կորածների հարցը, բայց նա լուծեց գերեվարված հայրենիքի հարցը: Նա տվեց հայրենիքի մի զգալի մասն իր կեղտոտ ստորագրությամբ, և այդ ստորագրության դեմ մենք պայքարելու ենք դեռ երկար ու երկար տարիներ»,- շեշտեց Սրապիոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սերժ Սրապիոնյան մտավորականություն

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին