f

Անկախ

Պատերազմից առաջ հայտարարում էիր՝ Թուրքիան չի խառնվի հակամարտությանը, հասկանո՞ւմ ես, որ անձամբ ես պատասխանատու բայրաքթարների դեմ մեր որդիներին մահվան ուղարկելու համար․Նազարյանը՝ Մակունցին


«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Գեղամ Նազարյանը, ում որդին զոհվել էր Արցախյան երկրորդ պատերազմում, անդրադարձել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարություններին՝ նրան մի քանի հարց ուղղելով։

 

Հրապարակումը ներկայացնում ենք ստորև․

«Իմքայլականների խմբակցության առաջնորդ Լիլիթ Մակունցը մի կարճ փուլ ստվերում մնալուց հետո, երեկ հայտնվեց հանրության առաջ ու հայտարարեց. «ՀՀ-ում իշխանությունը քաղաքացուց խլելու մեթոդով չի կարելի առաջնորդվել, հետեւաբար՝ արտահերթ ընտրությունների օրակարգի առաջարկը կա»։

 

Լիլիթ Մակունց, ասում էին վերջին շաբաթներին դեպրեսիվ էիր, լռակյաց։ Սա թույլ էր տալիս ենթադրել, որ ի տարբերություն քո թիմակիցներից շատերի,  մարդկային էմոցիաները եւ ապրումները քեզ խորթ չեն եւ քեզ համար Մարդը ավելի կարեւոր է, քան նիկոլը։ Բայց Ջհանգիրյան սատարելու առիթով հրապարակային քո խոսքը ստիպում է հստակ հակադարձման։

Լիլիթ Մակունց.

1.     Երբ պատերազմից շաբաթներ առաջ, որպես իշխող խմբակցության դեկավար հայտարարում էիր, որ Թուրքիան  չի խառնվի հայ-ադրբեջանական հակամարտությանը, հասկանու՞մ ես, որ անձամբ կրում ես անձնական պատասխանատվության թուրքական բայրաքթարների եւ թուրքական հատուկ ջոկատայինների դեմ մեր որդիներին մահվան ուղարկելու համար։ Այս միտքը քեզ այլեւս ոչ մի օր հանգիստ չի տալու՝ ոչ ԱԺ-ում, ոչ՝ սրճարաններում, ոչ ընտանիքում, ոչ՝ սեփական երեխան ունենալիս։

2.     Իսկ երբ 18 տարեկան  քաղաքացի, զենք չտեսած նորակոչիկներին տեղաբաշխում էիք առաջին գծում, մտածո՞ւմ էիք այդ նույն քաղաքացու իրավունքների մասին, թե ոչ: Հարցրու Արարատ Միրզոյանին ու նա թույլ չի տա, որ հանկարծ «շշկռվես» գերագույն գլխավոր հրամանատարի հարցում։

3.     Մտածո՞ւմ էիք ՀՀ քաղաքացու մասին, երբ պատերազմը դադարեցնելու առաջարկները Գերագույն գլխավորը մերժում էր, եւ դու էլ Տիկին Մակունց, կարծեմ Անվտանգության Խորհրդի այդ նիստին ներկա ես եղել։

4.     Մտածո՞ւմ էիք ՀՀ քաղաքացու մասին, երբ ձեր հանցավոր գործողությունների, հանցավոր անկազմակերպվածության  հետեւանքով հաշմանդամ դարձան մոտ տասը հազար երիտասարդ, ու այսօր հիվանդանոցները լեցուն են այլեւս երբեք քայլել, տեսնել, լսել չկարողացող մեր տղերքով։

5.     Իսկ գուցե ՀՀ քաղաքացու մասի՞ն էիք մտածում, երբ ադրբեջանցուն տեղաբաշխեցիք Կապանի, Շուռնուխի, Սյունիքի մյուս բնակավայրերի գլխին:

6.     18,19,20 տարեկան որդիներ կորցրած ՀՀ քաղաքացիների մասի՞ն էիք մտածում, երբ գիտակցված չկանխեցիք պատերազմը, իսկ հետո գիտակցված չկանգնեցրիք ռազմական գործողությունները:

7.     Տիկին Մակունց, դու եւ քո առաջնորդը ՀՀ քաղաքացու մասի՞ն էիք մտածում, երբ նրանց կոչ էիք անում տնից կասկա եւ զրահաբաճկոն գտնել եւ նետվել մարտադաշտ՝ իմանալով, որ  ԳՇ պետը ասել էր, որ պետարազմը պետք է դադարեցվի՝ ռեսուրս չկա։ Ձեր իշխանությունը ստացվում է՝ դիտավորյալ մահվան է ուղարկել մեր քաղաքացիներին։

8.     Գիշերները կարողանո՞ւմ ես քնել: Աչքիդ առաջ հինգ հազար լույս տղերքը չեն հայտնվո՞ւմ: Աչքիդ առաջ մեր հարյուրավոր գերիները չեն երեւո՞ւմ, ձեռք, ոտք, աչք կորցրած հազարավոր տղերքը աչքիդ չե՞ն երում, թե՞ նրանք ՀՀ քաղաքացի չեն:

9.     Տիկին Մակունց,  այդպես մոլեռանդ Ջհանգիրյան պաշտպանելիս, տեղյա՞կ ես, որ բանակի  բարքերի համար ուղիղ պատասխանատվություն է կրում երկար տարիների զինդատախազը, իսկ 2008թ.մարտի 1-ի նախօրեին, ըստ մամուլի հրապարակումների, նա էր Մանվել Գրիգորյանին համոզում զինված երկրապահներին դուրս բերել Երեւանի փողոցներ։ Սա հիշու՞մ եք՝ տիկին Մակունց»։

Գեղամ Նազարյան Լիլիթ Մակունց Գագիկ Ջհանգիրյան խմբագրի ընտրանի

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին