f

Անկախ

2020 թ. տարեկան հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը 2021 թվականի մայիսի 31-ն է


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության պայմաններում սահմանափակվել էր: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով)  հայտարարագրման էլեկտրոնային համակարգի հասանելիությունը։ Այն հայտարարատուները, ովքեր վերը նշված օբյեկտիվ պատճառներով հնարավորություն չեն ունեցել կատարել հայտարարագրման պարտավորությունը, համակարգի հասանելիությունն ապահովելուց հետո կարող են պաշտոնի ստանձնման կամ դադարեցման հայտարարագիրը ներկայացնել մեկամսյա ժամկետում: Նշված ժամկետում հայտարարագրման պարտավորությունը կատարելու դեպքում նրանց նկատմամբ պատասխանատվության միջոցներ չեն կիրառվի: Համակարգը վերագործարկելուն պես Հանձնաժողովը դրա վերաբերյալ համապատասխան հայտարարություն կտարածի, ինչպես նաև կտեղեկացնի բոլոր գերատեսչություններին։

Ներկայումս, համակարգի ամբողջական վերագործարկման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակներում պետական գերատեսչությունների միջոցով իրականացվում են հայտարարատու անձանց բջջային հեռախոսահամարների, այլ անձնական տվյալների, ինչպես նաև ընտանիքի կազմի ճշգրտման միջոցառումներ։ 2020 թվականի տարեկան հայտարարագրերը լրացնելու համար հայտարարատու անձանց կողմից հայտարարագրման էլեկտրոնային համակարգին հասանելիություն ապահովելու նպատակով Հանձնաժողովը  ծանուցումներն իրականացնելու է բջջային հեռախոսահամարներին կարճ հաղորդագրություն (SMS) ուղարկելու միջոցով: Հաղորդագրությունը ստանալուց հետո միայն հնարավոր կլինի մուտք գործել հայտարարագրման էլեկտրոնային համակարգ անհատական հաշիվներն ակտիվացնելու նպատակով, ուստի մինչև հաղորդագրությունը ստանալը համակարգ մուտք գործելու անհրաժեշտություն չկա։

Բջջային հեռախոսահամարներին համապատասխան հեռախոսային ծանուցումները կուղարկվեն 2021 թվականի հունվարի 18-ից հետո։

Հիշեցնում ենք նաև, որ 2020 թվականի տարեկան հայտարարագրի ներկայացման պարտավորություն ունեցող հայտարարատուների համար հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը 2021 թվականի մայիսի 31-ն է, սակայն հայտարարագրման վերջին ամիսներին ակնկալվող մեծ ծանրաբեռնվածության պատճառով Հանձնաժողովը խորհուրդ է տալիս հայտարարագրման գործընթացը սկսել բջջային հաղորդագրությունը ստանալուն պես, որպեսզի Հանձնաժողովն իր ռեսուրսների սահմաններում հնարավորություն ունենա պատշաճ աջակցել հայտարարատուներին:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին