f

Անկախ

Գագիկ Ջհանգիրյանը չի՞ հիշում, թե՞ միտումնավոր է խեղաթյուրում փաստերը. 168.am


Գագիկ Ջհանգիրյանն ինչ-որ բան խառնում է: Այս մասին 168.am-ի  հետ զրույցում նշել է ՀՀ նախկին զինդատախազ, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով նախօրեին Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությանը, թե Մատաղիսի գործը դատարանում քննելիս զինդատախազը եղել է Գևորգ Կոստանյանը, և նա այդ գործը տարել է մինչև վերջ:

Գագիկ Ջհանգիրյանն ինչ-որ բան խառնում է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ նախկին զինդատախազ, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով նախօրեին Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությանը։

Գևորգ Կոստանյանը մասնավորապես, նշել է. «Ես նույն կարծիքին չեմ եղել, նույն տեսքով գործը չեմ տարել մինչև վերջ, ինչպես պնդում է Գագիկ Ջհանգիրյանը: Ես վերաորակել եմ արարքը: Զինվորական դատախազ նշանակվել եմ 2013թ.: Մատաղիսի գործի քննությունը սկսվել է 2007 թվականից, և այն պահին, երբ ես դարձել եմ զինվորական դատախազ, այդ գործն արդեն մեկ անգամ դատական ամբողջ համակարգով անցել էր, Վճռաբեկ դատարանի կողմից բեկանվել, և արդեն երկար ժամանակ քննվում էր առաջին ատյանի դատարանում»:

Գևորգ Կոստանյանը շեշտել է, որ ինքը զինդատախազ է դարձել այն ժամանակ, երբ Մատաղիսի գործը վաղուց արդեն դատարանում էր:

Նախկին զինվորական դատախազը նշում է, որ արդեն դատարանում քննվող գործի մեղադրանքը պաշտպանել են գործում առկա ապացույցների շրջանակներում:

«Ավելին, գործում առկա ապացույցների շրջանակում ես մեղադրանքը մեղմացրել և վերաորակել եմ՝ սպանությունից՝ ծանր մարմնական վնասվածք հասցնելու: Մինչ իմ պաշտոնավարելը զինդատախազ 8 տարի եղել է Արմեն Խաչատուրյանը, ով Ջհանգիրյանի պաշտպանած մեղադրանքը նույնությամբ տարել է դատարան: Վճռաբեկ դատարանը գործը բեկանել, ուղարկել է առաջին ատյանի դատարան, այնտեղ շուրջ 2 տարի գործը քննվելուց հետո նոր ես դարձել եմ զինվորական դատախազ և մեղադրանքը վերաորակել եմ»,- ասաց Գևորգ Կոստանյանը:

Ըստ ամենայնի, Գևորգ Կոստանյանը հերքում է Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությունը, քանի որ գործը նույնությամբ տանելու և արարքը վերաորակելու մեջ կա առնվազն պատժաչափերի տարբերություն, էլ չենք խոսում խնդրի բարոյական կողմի մասին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ Խորհրդարանում նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը հանդիպել էր իրեն Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամի թափուր տեղը համալրելու  համար առաջադրած Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության հետ:

Հանդիպումից հետո ճեպազրույցի ընթացքում լրագրողները մասնավորապես դիտարկում արեցին, որ իրավապաշտպանների կարծիքով՝ օրինակ, Գագիկ Ջհանգիրյանը չի կարող լինել ԲԴԽ օբյեկտիվ անդամ՝ վկայակոչելով Մատաղիսի հայտնի գործը, որի մեղադրանքը պաշտպանել էր նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը: Հարցն ակնհայտորեն նյարդայնացրեց Գագիկ Ջհանգիրյանին:

«Ո՞ր հանցագործությունն է կոծկվել իմ՝ դատախազ եղած ժամանակ: Բա հիմա 2 տարի քննչական դեպարտամենտում այդ գործը քննվում է: Բա ինչո՞ւ չեն բացահայտում իրական հանցագործներին, եթե դրանք կան, և ինչո՞ւ ինձ մեղադրանք չեն առաջադրում և չեն առաջադրել նախորդ իշխանությունները, որ ես այդտեղ հանցագործություն եմ կատարել»,- ասել էր Գագիկ Ջհանգիրյանը:

Նրա խոսքով՝ երբ Մատաղիսի գործով մեղադրյալներն ազատվել են կալանքից, ինքն արդեն պաշտոնավարում էր գլխավոր դատախազությունում, և զինվորական դատախազը եղել է Արմեն Խաչատուրյանը:

«Լրացուցիչ նախաքննության արդյունքներով՝ նոր զինվորական դատախազը նույն մեղադրյալների նույն մեղադրանքներով հաստատել է մեղադրական եզրակացությունն ու գործն ուղարկել դատարան: Դատարանում գործը քննելիս զինվորական դատախազն արդեն եղել է Գևորգ Կոստանյանը, և Կոստանյան Գևորգն ինքն իր մեղադրողներով էդ գործը տարել է մինչև վերջ: Ինչո՞ւ չեք շոշափում, ասենք, Խաչատուրյան, Կոստանյան և այլ անունները: Չէ՞ որ երկու դատախազն էլ արել են նույնը, ինչ արել է Ջհանգիրյանը»,- լրագրողներին դիմելով՝ ասել էր Գագիկ Ջհանգիրյանը:

Գագիկ Ջհանգիրյան Գևորգ Կոստանյան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին