f

Անկախ

«168 ժամ». Պաշտոնյաների պարգեւավճարների տրման նոր, գաղտնի համակարգը. Ինչպիսի՞ հետեւանքներ կլինեն


«168 ժամ» թերթը գրում է. «2019թ. հոկտեմբերից մինչ օրս պետական տարբեր կառույցներում, մեկը մյուսի հետեւից, անհասկանալի պարբերականությամբ եւ առանց հիմնավորման վճարվող պարգեւավճարների շուրջ կրքերը չեն հանդարտվում։

Խոշոր չափերի պարգեւավճարների տրամադրման փաստը հանրության շրջանում դրական արձագանքի չէր արժանացել ի սկզբանե, իսկ դժգոհությունն է՛լ ավելի մեծացավ, երբ պարզ դարձավ, որ նախարարների, փոխնախարարների, գլխավոր քարտուղարների, Երեւանի քաղաքապետարանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի նմանօրինակ բարձրացումն իրականացվել է վարչապետ Փաշինյանի գաղտնի հանձնարարականի հիման վրա։ Դա էր փաստում նաեւ «Հետք» լրատվական կայքի հարցմանն ի պատասխան՝ վարչապետի աշխատակազմից ուղարկված գրությունը․ «Ձեր կողմից բարձրացված հարցը, ինչպես նշել եք, իրականացվել է գաղտնի ընթացակարգով, ուստի նման տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ»։

Լրատվամիջոցներում բարձրացված աղմուկին զուգահեռ՝ վարչապետի արդեն նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը վարչապետի անօրինական որոշումը պարզաբանել էր այսպես՝ բոլոր նախարարությունների եւ գերատեսչությունների համար սահմանվել է 30 տոկոսանոց պարգեւատրումների հիմնադրամ՝ տվյալ գերատեսչության աշխատավարձային ֆոնդի 30 տոկոսի չափով, ինչպես նաեւ սահմանվել են նախարարների, մարզպետների գերատեսչությունների ղեկավարների ամսական պարգեւատրումների չափեր, որոնց համաձայն՝ նախարարի ամսական աշխատավարձ՝ գումարած պարգեւավճարը կկազմի 1.5 միլիոն դրամ, փոխնախարարներինը` 1 միլիոն դրամ, մարզպետներինը` 900 հազար դրամ: Այսինքն՝ փաստացի այդ որոշմամբ վարչապետի կողմից գործածության մեջ դրվեց պարգեւատրումների նոր համակարգ։

Վստահ ենք, որ ուշադիր ընթերցողի աչքից չվրիպեց «անօրինական որոշում» բառակապակցությունը։ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով պարգեւատրումը բնորոշվում է՝ որպես միանվագ վճար, որը պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին տրվում է ծառայողական գործունեության գնահատման եւ/կամ հատուկ առաջադրանքների եւ/կամ որակյալ աշխատանքների կատարման համար: Այսինքն՝ օրենքով պարգեւավճարը չի դիտարկվում՝ որպես պարբերական վճարում աշխատանքային պարտականությունների բարեխիղճ կատարման համար, այլ դիտարկվում է՝ որպես աշխատանքի արդյունքի գնահատման եւ պետական ծառայողների խրախուսման բացառիկ միջոց, որի ստանալն ուղղակիորեն պայմանավորվում է որոշակի բացառիկ հանգամանքներով՝ լինի դա ծառայողական գործունեության գնահատում, որակյալ աշխատանքի կամ հատուկ առաջադրանքի կատարում։

Մինչդեռ, պարբերաբար զանգվածային լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներից եւ դրանց ի պատասխան արված պաշտոնական պարզաբանումներից նկատում ենք օրենքին հակասող դինամիկա, այն է՝ պարգեւավճարներ տրվում են յուրաքանչյուր ամիս։ Ստացվում է, որ պարգեւավճարը հավասարեցվել է աշխատավարձի արհեստական բարձրացմանը։

Բացի այդ, օրենքի 22-րդ հոդվածի 10-րդ մասը՝ մինչեւ 2020թ. փետրվարի 1-ը գործող խմբագրությամբ, սահմանում էր, որ հատուկ առաջադրանքների եւ/կամ որակյալ աշխատանքի կատարման համար պաշտոնատար անձին պարգեւատրում կարող է տրվել տարեկան ոչ ավելի, քան 3 անգամ: Մինչդեռ միայն 2019թ. նախարարներն առնվազն 4 անգամ ստացել են պարգեւատրում: Այսինքն՝ պետական ծառայողների պարագայում օրենքը պարգեւավճարի հիմքում դրել է այն ճիշտ տրամաբանությունը, որ պարգեւավճար տրվում է  որակյալ աշխատանքի եւ/կամ հատուկ առաջադրանքի կատարման դիմաց՝ որպես բացառիկ խրախուսական միջոց, եւ ոչ թե՝ որպես ամենամսյա վճարում։

Վարչապետի որոշմամբ պարգեւատրումային այս նոր համակարգի սահմանումը հանգեցնում է լուրջ հետեւանքների, քանի որ այդ համակարգը նախատեսվում է ապագայի բոլոր իրավիճակների համար՝ անկախ պետական ծառայողի գործունեության գնահատման արդյունքներից։ Չէ՞ որ, օբյեկտիվորեն, վարչապետը նախապես չի կարող կանխատեսել, թե արդյո՞ք կոնկրետ նախարարը կամ փոխնախարարը կամ այլ բարձրաստիճան պաշտոնյա ապագա ամիսներին ինչպես են կատարելու իրենց աշխատանքը, կատարելո՞ւ են արդյոք հատուկ առաջադրանք, որպեսզի ըստ այդմ էլ վերջիններիս համար սահմանվի պարգեւավճար:

Այս ամենից հետո ավելորդ է խոսել, թե ինչու վարչապետ Փաշինյանի կողմից այդ գործընթացն իրականացվել է գաղտնի ընթացակարգով, քանի որ նման որոշման իրականացումը չի տեղավորվում օրենքի ոչ մի դրույթի մեջ՝ այն չի պարունակում պետական, ծառայողական, բանկային եւ առեւտրային գաղտնիք, այն չի պարունակում այնպիսի տեղեկություն, որի տարածումը կհանգեցնի ծանր հետեւանքների առաջացմանը Հայաստանի Հանրապետության անվտանգության համար եւ, որ ամենակարեւորն է, նախարարների եւ փոխնախարարների աշխատավարձի հաշվարկման կարգը եւ անհրաժեշտ տվյալները սահմանված են օրենքով եւ հասանելի են բոլորի համար։

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց փաստացի աշխատավարձի բարձրացումը հասարակությունից թաքցնելը եւ ողջ գործընթացն անօրինական ճանապարհով իրականացնելը թույլ է տալիս գալ այն եզրահանգման, որ սա ոչ այլ ինչ է, քան իշխանության մակարդակով պետական բյուջեից «օրինականացված» եւ պարբերական յուրացման մեխանիզմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

իշխանություններ պարգևավճարներ

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին