f

Անկախ

Վաղ է խոսել այս պատերազմի հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին, դա բերելու է քաղաքականացման. Անդրանիկ Քոչարյան


Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցը 97 էջից բաղկացած, մեծամասնության կողմից հաստատված ուղարկվել է ԱԺ նախագահին: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, որ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահն է:

«Ես կարծում եմ՝ հիմա էլ այդ զեկույցը շատ կարեւոր է, որ այն օր առաջ ուսումնասիրվի: Լավ կլիներ այս պատերազմից առաջ այն ուսումնասիրվեր, որ հասկանայինք, թե ինչ թերությունների մասին խոսքը եւ դրանք վերացած լինեին: Զեկւոյցը անպայման հրապարակվելու է:

Այնտեղ կան փաստեր, որոնք անհրաժեշտ էր արձանագրել  եւ դասեր քաղած լինեիք: Արժեր, որ մեր անվտանգային կառույցները իրենց կարողություններն ավելի շեշտադրված լինեին՝ թե սպառազինության կառուցվածքի, թե մարդկային կառավարելիության մակարդակի բարձրացման առումով մենք արձանագրած լինեինք ավելի մեծ հաջողություններ:

Այս զեկույցի հրապարակումից հետո, եթե համապատասխան մարմինները տեսնեն քրեորեն հետապնդելի արարքներ կամ բացթողումներ, բնականաբար, դա կունենա հետևանք: Ես անձամբ այնտեղ տեսնում եմ թերություններ, որոնք պետք է վերացված լինեին 2016 թվականի քառօրյա պատերազմից անմիջապես հետո»,-ասաց Քոչարյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավո՞ր է այս պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծվի, ասաց, որ վաղաժամ է այդ մասին խոսել, տարբեր առաջարկներ կան: «Ես ասում եմ, որ դա բերելու է քաղաքականացման և չքաղաքականացման լավագույն մեխանիզմը նախ ինչ-որ պահ դադար վերցնելն է և դավաճաններ չփնտրելն է»,-ասաց նա՝ հավելելով, որ այս պատերազմը սթափեցնող դեր ունեցավ:

«Հազարավոր զոհերի գնով մենք կարծես վիրտուալ տիրույթից կտեղափոխվենք դառը իրականության դաշտ եւ կհասկանանք, թե բոլորս ինչ պարտավորություններ ունենք, որ չառնչվենք դառը իրականությանը»,-ընդգծեց ԱԺ պատգամավորը:

Ըստ նրա՝ Երևանում այնպիսի տպավորություն է, որ գիտակցում չկա, որ հակառակորդի կողմից ստացել ենք սանձազերծված պատերազմ, և այդ պատերազմի արդյունքում կրել ենք պարտություն: «Մեր պահանջները բանակից, զինվորականներից այնպիսինն են, որ գիտեք ինչ, էս ի՞նչ եք անում, էս ո՞նց եք այսինչ գյուղի մասին խոսում»,-ասաց նա:

անդրանիկ Քոչարյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին