f

Անկախ

Չի հանդուրժվելու անարդյունավետ կառավարում, երբ չկա որևէ շոշափելի արդյունք ոլորտի ու պետության համար. Ռոմանոս Պետրոսյան


Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Աշխատանքային շաբաթը մեկնարկեցի Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ այցով։

Աշխատակազմին ներկայացրեցի ԲԾԻԳ-ի տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Խաչատրյանին և աշխատակազմի հետ առաջիկա անելիքների ու 2021 թվականին գրասենյակի գործունեության նախանշած ուղղությունների վերաբերյալ խորհրդակցություն անցկացրեցի։

Խորհրդակցությանը մասնակցում էր ոլորտն համակարգող փոխնախարար Աննա Մազմանյանը։

Անդրադարձա գրասենյակում կատարված աուդիտի արդյունքներին և իմ դժգոհությունն հայտնեցի կատարված աշխատանքների արդյունավետության, իրականացվող ծրագրերի նկատմամբ վերահսկողության որակի վերաբերյալ՝ հորդորելով գործընկերներին միասին նոր փուլի մեկնարկ հայտարարել՝ շտկելով նախկինում որդեգրած աշխատելաոճը։ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակում ծրագրերը պետք է կյանքի կոչվեն ճիշտ գործքակազմի կիրառման, օբյեկտիվ մրցույթների իրականացման, կապալառուների ու ներդրողների ներգրավման միջոցով։

Աշխատակազմին տեղեկացրեցի, որ գրասենյակում առաջիկայում նախատեսված է ևս մեկ արտաքին աուդիտ։

Մենք պետք է լուրջ հետևություններ անենք ստեղծված իրավիճակից և այսուհետ մեր քայլերով բացառենք արգահատելի երևույթները։ Այսպես չենք շարունակելու։ Պետության շահերի թիկունքում չի սպասարկվելու որևէ այլ շահ։ Ես չեմ հանդուրժելու անարդյունավետ կառավարում, երբ չկա որևէ շոշափելի արդյունք ոլորտի ու պետության համար։ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակում այսուհետ որևէ ծրագիր չի իրականացվելու միայն թղթերով արդյունքներ ցույց տալու համար։

Խոսքով հանդես եկան փոխնախարարը և ԲԾԻԳ-ի տնօրենի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատարը։

Եզրափակելով հանդիպումը՝ աշխատակազմին ևս մեկ անգամ հորդորեցի վերանայել մոտեցումները, արդյունավետության նոր նշաձող սահմանել և հրաժարվել նախկինում տեղ գտած արատավոր պրակտիկայից, հույս հայտնեցի, որ պարոն Խաչատրյանը արդյունավետ աշխատանք կտանի աշխատակազմի հետ և մոտ ապագայում մենք կունենաքն օգտավետ գործող կառույց՝ պատասխանատու աշխատաոճով ու յուրաքանչյուր աշխատակցի անհատական ջանքով՝ ի նպաստ մեր պետության, շրջակա միջավայրի ու ՀՀ քաղաքացու։

 ՀՀ ՇՄՆ «ԲԾԻԳ» ՊՀ-ը ստեղծվել է 2010թ-ին ՀՀ կառավարության №1191-Ն որոշմամբ՝ նախկինում գործած «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ի բազայի վրա, որն էլ «Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման» ԾԻԳ պետական հիմնարկի իրավահաջորդն ու գործունեության շարունակողն էր:

«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի գործունեության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության բնապահպանության ոլորտի ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովումն է: Գործունեության հիմնական ոլորտներն են ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած՝ ՀՀ ՇՄՆ-ն և տարածքային կառավարման մարմինների, շրջակա միջավայրի ոլորտի, ՀՀ պետական բյուջեի, ինչպես նաև օտարերկրյա պետությունների ու միջազգային վարկատու և դրամաշնորհային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին մշակված ծրագրերը և աշխատանքները:

2019 թվականի փետրվարի 27-ին Կորեայի Հանրապետության Սոնգդո քաղաքում կայացած 22-րդ խորհրդի նիստի ժամանակ Կանաչ կլիմայի հիմնադրամի խորհուրդը հավատարմագրել է «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ –ին:

Ռոմանոս Պետրոսյան Շրջակա միջավայրի նախարարություն

․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Ավելին
Ավելին