f

Անկախ

2021 թ․-ին` 2020 թ.-ի համեմատ շտապօգնության ծառայության բյուջեն ավելացել է 16,49 տոկոսով


Պետական պատվերի շրջանակում կատարվել է չարորակ նորագոյացություններով հիվանդների 9 960 վիրահատական բուժում, գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիայի ծրագրի  մեկնարկից առ այսօր պետական պատվերի շրջանակներում սպասարկվել է 746 պացիենտ: ՀՀ առողջապահության նախարարությունն ամփոփել է 2020 թվականին կատարված աշխատանքները:

Նախարարությունից մասնավորապես հիշեցրել են, որ 2019 թվականի հունվարից ախտորոշված չարորակ նորագոյացություններով հիվանդների վիրահատական բուժումն իրականացվում է ամբողջովին պետական պատվերի շրջանակներում և տարվա ընթացքում կատարվել է 9960 վիրահատություն:

2019 թվականի փետրվարից իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով  գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիայի ծրագիրը: Ծրագրի մեկնարկից առայսօր պետական պատվերի շրջանակներում սպասարկվել է 746 պացիենտ:

Նախարարությունից նաև հիշեցրել են, որ 2019 թվականի ապրիլից ներդրվել է սանիտարական ավիացիայի ծառայությունը, որի նպատակն է հեռավոր մարզերում բնակչության առավել որակյալ շտապ բժշկական օգնության կազմակերպումը` պացիենտի ուղղաթիռով տեղափոխումը և Երևանի առաջատար բժշկական կենտրոններում մասնագիտացված բժշկական օգնության կազմակերպումը: Մինչ այժմ իրականացվել է 216 թռիչք:

2019 թվականի ընթացքում մարզերի և Երևանի շուրջ 15.000 բուժաշխատող իրավունք է ստացել օգտվելու սոցփաթեթից, որից այսօր օգտվում են պետական հիմնարկների աշխատակիցներն ու ուսուցիչները՝ բացառությամբ ամենամյա պարտադիր բուժզննության ծառայությունը: Հունիսից այս խմբին են միացել շտապօգնության և արյան փոխներարկման մարզային կայանների բուժաշխատողները` ընդհանուր առմամբ 610 շահառու:

Շտապ բժշկական օգնության համակարգի պատրաստվածության, արձագանքման արագության, հասանելիության և բժշկական օգնության ծառայությունների որակի բարելավման նպատակով 2019 թվականի հունիսին ավելացել է «Շտապ բժշկական օգնության ծրագրի» ֆինանսավորումը (500 մլն դրամով), որից 250 մլն դրամը հատկացվել է մարզային թվով 14բժշկական կենտրոններին մեկական բրիգադ ավելացնելու նպատակով, իսկ 250 մլն դրամ` Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ին գծային բրիգադների թիվը 15-ով ավելացնելու համար: 2021 թվականին` 2020թ.-ի համեմատ շտապօգնության ծառայության բյուջեն ավելացել է 16,49 տոկոսով:

2019 թվականի հուլիսից մինչև 18 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն, այդ թվում` մի շարք նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով իրականացվող վիրահատություններն ամբողջությամբ իրականացվում է պետական պատվերի շրջանակներում, նախկինում այդ հնարավորությունից օգտվում էին մինչև 7 տարեկանները: Ծրագրի մեկնարկից մինչ այս պահը պետական պատվերի շրջանակներում սպասարկվել է 243215 դեպք:

Ծրագիրը 2020 թվականի հունվարի 1-ին ընդլայնվել է` մինչև 18 տարեկան երեխաների համար անվճար է դարձել նաև ախտորոշման ճշտման նպատակով հիվանդանոցներում իրականացվող խորհրդատվությունները և հետազոտությունները` բժշկի ուղեգրմամբ: Այսպիսով` ծրագրի շնորհիվ զգալիորեն բարձրացել է երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մատչելիությունը:

2019-ի հոկտեմբերից ընդլայնվել է պետական պատվերի շրջանակներում անվճար պայմաններով մատուցվող սրտի անհետաձգելի վիրահատական (Stent for Life) ծառայությունները: Փոփոխությունից հետո պետական պատվերի շրջանակներում կատարվել է 4340 վիրահատություն:

2019 թվականի հունվարից, իսկ հուլիսից ընդլայնվելով` ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ներառված շուրջ 400,0 հազար քաղաքացի սկսել է օգտվել բարելավված հիվանդանոցային բուժօգնության փաթեթից՝ ներառյալ 18 տեսակի նորագույն թանկարժեք ծառայությունները։

2019 թվականի օգոստոսից պետական պատվերի շրջանակներում ներդրվել է արտահիվանդանոցային պալիատիվ բուժօգնության ծառայությունը: 2020 թվականին ցանկն ընդլայնվել է և  պետական պատվեր է տեղադրվել 7 բժշկական կազմակերպություններում, ընդ որում` 2-ը Երևանում, մնացածը` Արարատի, Կոտայքի, Տավուշի, Արագածոտնի, Վայոց ձորի մարզերում: Միաժամանակ, պալիատիվ բուժօգնության համար մահճակալներ են ծավալվել ՀՀ ԱՆ «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում»:

2019 թվականի սեպտեմբերից մեկնարկել և 2020 թվականից ընդլայնվել է անպտղություն ունեցող զույգերին աջակցող ծրագիրը, որով սահմանվել են անպտղության բուժման և հաղթահարման նպատակով պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հետազոտությունների և բուժման, այդ թվում՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման ծավալները: Ծրագրի շրջանակներում շուրջ 508 անզավակ զույգի արդեն իսկ տրամադրվել են անպտղության բուժմանն ուղղված ծառայություններ, այդ թվում` վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ:

2020 թվականի հունվարին առաջին բժշկական օգնության և սպասարկման համար բժշկական պարագաներով հագեցած թվով 620 հատուկ պայուսակներ բաշխվել են մարզերի առողջության առաջնային պահպանման ծառայություններին սպասարկման  որակը բարելավելու նպատակով:

ՀՀ Առողջապահության նախարարություն

Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Առաջին արտասահմանյան այցը երդմնակալությունից հետո. հայտնի են դարձել Պուտինի՝ Չինաստան այցի ժամկետները
Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր հարձակողական գործողությունները. Զելենսկի
Դոնեցկում ուկրաինացիների համար բարդ իրավիճակ է. փորձագետ
Ամերիկյան համալսարանի մոտ կրակոց է հնչել․ կա վիրավոր․ Shamshyan.com
Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները. 168.am
Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը
ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը.
Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Ավելին
Ավելին