f

Անկախ

Խնդիր է եղել ցույց տալու, որ «Մարտի 1»-ի բոլոր զոհերի մահվան հանգամանքներում մեղավոր է պետությունը. Հովհաննես Խուդոյան


Խնդիր է եղել ցույց տալու, որ 2008-ի մարտի 1-ին բոլոր մահացած անձանց մահվան հանգամանքներում մեղավոր է պետությունը, ցույցերը եղել են խաղաղ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 29-ին, «Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» տեղեկատվական կոնֆերանսի ժամանակ նշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը:

Նա ընդգծեց, որ իր համար ամենացավալի դեպքը կապիտան Համլետ Թադեւոսյանի  մահվան հանգամանքներն են. պաշտպանն ասաց, որ նշվում է, որ եթե ցուցարարների կողմից նռնակը նետված լիներ, ապա այդ վայրում փոս կառաջանար, որը չկա: Խուդոյանը չբացառեց, որ գուցե նռնակն օդում է պայթել, կամ ընկնելուց հետո մեկը վերցրել է, այդ ժամանակ է պայթել եւ այլն:

Նա ասաց, որ ամենալուրջ փաստարկը, որը շրջանառվում էր նախաքննության ընթացքում, թերություններն են, որ Համլետ Թադեւոսյանի զրահաբաճկոնը կորել է, սակայն ոչ մեկը չի խոսում, որ այդ զրահաբաճկոնը գտնվել է, անցկացվել են բազմաթիվ փորձաքննություններ: 

«Ոչ մեկը չի նշում, որ հենց մետաղական բեկորներ են հայտնաբերվել ինչպես նրա մարմնից, այնպես էլ նրա հագուստներից եւ զրահաբաճկոնից: Չեն ներկայացնում, որ բեկորային վնասվածքներ ստացած տասից ավելի ոստիկանների մարմիններից եւ հագուստներից հանվել են բազմաթիվ բեկորներ»,-ասաց Խուդոյանը:

Քոչարյանի պաշտպանի խոսքով, ամբողջ պատասխանատվությունը ուղղվում է ոստիկանության վրա այն պարագայում, երբ այդ բախումների սկզբնական պահում ոստիկանությունը, այդ առաջին շարքում կանգնած տասնութ տարեկան երիտասարդները համալրված են եղել բացառապես պաշտպանական միջոցներով եւ մահակներով, հենց նման անհամաչափ ուժի կիրառումը այս դեպքում ոստիկանության նկատմամբ, արդեն իսկ առանց որեւէ հետագա գործողությունների, առանց խանութներ թալանելու, առանց մեքենաներ այրելու, բավական է պնդել, որ առկա է եղել իրադրություն, որը կանխելու համար անհրաժեշտ են եղել շատ արագ եւ խիստ միջոցառումներ:

Ռոբերտ Քոչարյան Հովհաննես Խուդոյան

Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն ձերբակալի, եթե նա գա Հայաստան
Քաղաքացու օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (ուղիղ)
2018 թվականի պայքարը աթոռի, իշխանության և, ինչպես կարճ ժամանակ հետո պարզ դարձավ, Արցախի հանձնման ու ՀՀ տարբեր տարածքների զիջման համար էր
Պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում, հանդես գալու Սբ Եկեղեցու շուքի ներքո. դո՛ւրս եկեք ասպարեզ և ինքնե՛րդ գործեցեք
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
Ավելին
Ավելին