f

Անկախ

Վիտալի Բալասանյանը խոսել է իր մոտեցման և «Արդարություն» կուսակցության քաղաքական կուրսի տարբերության մասին


Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը մեկնաբանել է Արցախի «Արդարություն» կուսակցության  քաղաքական կուրսի հետ տարբերությունների հարցը:    

Արցախի Հանրային հեռուստատեսությանը տված մեկնաբանությունում Բալասանյանը, ով 2020 թվականի համապետական ընտրություններում Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու էր առաջադրվել «Արդարություն» կուսակցության կողմից, նկատել է, որ ինչպես բոլոր քաղաքական ուժերը, այնպես էլ «Արդարություն» կուսակցությունն ունի իր ռազմավարությունն ու քաղաքական կուրսը:

«Ես կարող եմ կարծիք հայտնել, սակայն բարոյական իրավունք չունեմ և երբևէ չեմ կարող պարտադրել, որպեսզի շեղվեն իրենց քաղաքական կուրսից: Մինչև ընտրությունները՝ մեր ծրագրերը նորաստեղծ «Արդարություն» կուսակցության հետ համարյա համընկել էին: Երբ ես հստակ իմ համաձայնությունն եմ տվել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և նախագահի  ընտրություններին մասնակցելու վերաբերյալ, կուսակցությունն առաջադրել է իմ թեկնածությունը: Ես գլխավորել եմ «Արդարության»  ընտրացուցակը: Արդյունքում՝ կուսակցությունը, առաջին անգամ մասնակցելով համապետական ընտրություններին, այսօր ունի 3 հոգանոց խմբակցություն Ազգային ժողովում: Խորհրդարանի ձևավորումից հետո «Արդարություն» խմբակցությունն իրեն հայտարարել է ընդդիմություն՝  առայսօր պահպանելով իր կուրսը: Ես իմ սրբազան պարտքն եմ համարում մեր երկրին ու ժողովրդին ծառայելը, առավել ևս, երբ երկրում ծանր իրավիճակ է: Ուստի, երբ Արցախի Հանրապետության նախագահը հայտարարեց ազգային համաձայնության կառավարության ձևավորման մասին և ձեռք մեկնեց քաղաքական բոլոր ուժերին, ես առաջիններից մեկն էի, որ արձագանքել եմ: Կցանկանայի, որպեսզի Արցախում ապրող յուրաքանչյուր քաղաքացի  իր սրբազան պարտքը համարի՝ մեր ժողովրդին ու երկրին ծառայելը»,-նշել է Բալասանյանը:

Վիտալի Բալասանյան

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին