f

Անկախ

ԱԱՏՄ աշխատողները մասնագիտական ռիսկերի գնահատման եւ կառավարման վերապատրաստում են անցել


ԱՄԿ ջանքերով եւ ԵՄ ֆինանսավորմամբ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի շուրջ 3 տասնյակ աշխատող անցել է ձեռնարկություններում մասնագիտական ռիսկերի գնահատման եւ կառավարման մեկշաբաթյա վերապատրաստում։ Դասընթացները եղել են տեսական եւ գործնական։

Աշխատանքային քննարկումներին զուգահեռ այց է կազմակերպվել նաեւ հայաստանյան գործարան։

Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) Մոսկվայի գրասենյակի աշխատանքի վարչարարարության, աշխատանքի տեսչության, աշխատանքի անվտանգության եւ առողջության հարցերով ավագ մասնագետ Վալենտին Մոկանուն աշխատանքային շաբաթվա ամփոփմանը շեշտել է իրենց պատրաստակամությունը՝ հետագայում եւս կազմակերպել այսպիսի դասընթաց, ինչպես նաեւ տեխնիկական աջակցություն ցուցաբերել ԱԱՏՄ գործող կանոնադրությունը նոր լիազորություններին համապատասխանեցնելու առումով։

Հիշեցնենք, որ աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման առումով ԱԱՏՄ ընդլայնված լիազորություններն ուժի մեջ կմտնեն 2021 թ․ հուլիսից։

ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը կարեւորել է գործընկերների կողմից այս աջակցությունը՝ նկատելով, որ ներկայում քաղաքացիներն ու տնտեսվարողները շատ հաճախ են տեսչական մարմին դիմում աշխատանքային իրավունքին առնչվող հարցերով։ Սակայն, քանի դեռ ԱԱՏՄ-ն այս առումով լայն լիազորություններ չունի, չի կարող աջակցել։ Միաժամանակ, ըստ նրա, տեսչական մարմնի վերջնանպատակը տուգանելը չէ, այլ աշխատանքային իրավունքներն ավելի պաշտպանված դարձնելը։ Դա ապահովելու համար ուժեղացվում են տեսչական մարմնի աշխատանքային թիմի մասնագիտական եւ տեխնիկական կարողությունները։

ԱՄԿ ջանքերով եւ ԵՄ ֆինանսավորմամբ այս դասընթացները եւս նշված միջոցառումների շարքից են՝ ունենալու մասնագիտական ուժեղ թիմ, փաստաթղթային բազա, համալրված ենթակառուցվածքներ։

Վերապատրաստումների ամփոփիչ աշխատանքային հանդիպմանը մասնակցել են նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության վարչության պետ Ժորա Սարգսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության առեւտրի հարցերով պատասխանատու Կարեն Ազարյանը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Խառատյանը։

Դասընթացները ֆինանսավորվել են ԵՄ կողմից՝ Արտոնությունների ընդհանրացված համակարգերի (GSP+) շահառու երկրներին աջակցության շրջանակներում։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
Ավելին
Ավելին