f

Անկախ

Եթե անգամ լինեն, ապա 1-2 հոգի կլինեն «Իմ քայլից», որ կողմ կքվեարկեն Մարուքյանի թեկնածությանը. Հրաչյա Հակոբյան


Արտահերթ ընտրությունների հարցով քննարկումները քաղաքական ուժերի հետ շարունակվում են, այս պահին չենք պատրաստվում շտապել այդ հարցում: Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ հավելելով, որ այս պահին իրենք չեն պատրաստվում ընտրությունների:

Հարցին, թե «Իմ քայլը» խմբակցությունում կա՞ն պատգմավորներ, որոնք վարչապետի հրաժարականի դեպքում կողմ կքվեարկեն Էդմոն Մարուքյանի թեկնածությանը վարչապետի պաշտոնում, Հրաչյա Հակոբյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ մեր այսօրվա խմբակցությունում կան այդպիսի պատգամավորներ: Եթե անգամ լինեն, ապա շատ քիչ՝ 1-2 հոգի, որովհետեւ հիմա չեմ կարող բացառել ամեն ինչ: Ես հակված եմ մտածելու եւ ունեմ ներքին համոզմունք, որ չեն լինի այդպիսի պատգամավորներ, բայց անգամ եթե լինեն, ապա 1-2 հոգի»:

Նա չցանկացավ նշել, թե արդյոք դավաճան հրամում է «Իմ քայլից» դուրս եկած պատգամավորներին. «Թույլ տվեք չպատասխանեմ այդ հարցին, համենայնդեպս իրենց արած քայլը դրական չեմ բնորոշի, որովհետեւ տարբեր խոսակցություններ, քննարկումներ են եղել, իրենք էլ բազմիցս համարել են, որ իրենց ստացած  ստացած քվեն իրենց քվեն չէ, իրենք չեն վաստակել այդ քվեն: Եվ այդ պարագայում գեղեցիկ չի, որ ինչ-որ պահից փոխում է մոտեցումը»,-ասաց Հակոբյանը, սակայն չցանկացած նշել, թե որ պատգամավորների մասին է խոսքը:

Նա հավելեց նաեւ, որ պատգամավորներին ուսապարկի հետ համեմատելը ճիշտ չի համարում:

Հարցին, թե չե՞ն պատրաստվում էթիկայի հանձնաժողով ստեղծել, որտեղ կքննեն «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի վարքը, որը լրագրողից խլել էր միկրոֆոնը, նա արձագանքեց. «Եթե էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին խոսենք, ապա մինչեւ Հայկ Սարգսյանին հասնելը կան բազմաթիվ պատգամավորներ, մեծամասամբ ընդդիմադիր խմբակցություններից, որ էթիկայի հանձնաժողով պետք է ստեղծվի իրենց համար»:

Հրաչյա Հակոբյան

Նիկոլ Փաշինյանի օրոք դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է․ Մաս 205․ «Ժողովուրդ»
ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է․ «Հրապարակ»
Եկեղեցուն տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին․ «Հրապարակ»
Մեր իշխանությունները հրահրողներն էլ են, պատասխանատուն էլ են, պայմանավորվողն են. Բագրատ Սրբազանը` պատերազմի մասին
«Հրապարակ». Ասել են՝ «կայֆավատ լինել պետք չի»
Մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը. Միքայել Բադալյան
«Հրապարակ». Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում
Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը
Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Ժողովուրդ». Փաշինյանը տեղյակ չէ բռնի տեղահանված արցախցիների ճակատագրից, սակայն բնակարանային ծրագրերից է խոսում
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում վերադասավորումներ են. պատրաստվում են երթի Երեւան հասնելուն
«Ժողովուրդ».761 թե՞ 195 անհետ կորած, 80 գերի, թե՞. ԱՄՆ պետդեպի, ՀՀ կառավարության եւ ոչ պաշտոնական թվերը անհամեմատելի են
Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Ավելին
Ավելին