2010-2016 թվականները գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերգո Կարապետյանը վարակվել է կորոնավիրուսով։ Նա գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում։
Նշենք, որ Սերգո Կարապետյանն անցնում է պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյան գործով։ Նա մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):
Նրա պաշտպան Կարեն Բատիկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Կարապետյանը գիտակից է․ «Այս վերջին օրերին մի քիչ դրական դինամիկա կա, բայց էլի ծանր է առողջական վիճակը՝ կորոնավիրուսի հետ կապված»։
Նա նաեւ նշեց, որ հարազատները փոխանցել են՝ վիճակը ծանր է։