f

Անկախ

«Հրապարակ». Ինչո՞ւ Գեւորգ Պետրոսյանը չի մասնակցել կառավարության հետ հարցուպատասխանին


«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 9-ից հետո ԲՀԿ-ն մերժում էր Փաշինյանի մասնակցությամբ ցանկացած նիստ՝ թե «դավաճան» իշխանության հետ կարող են մեկ հարց քննարկել՝ Փաշինյանի հրաժարականի եւ անցնցում իշխանափոխության։ Սակայն երեկ արդեն որոշ պատգամավորներ մասնակցում էին կառավարության հետ հարցուպատասխանին։ Գեւորգ Պետրոսյանին, որը չէր մասնակցում նիստին, հարցրինք՝ Փաշինյանն այլեւս դավաճան չէ՞, ինչո՞ւ է ԲՀԿ-ն մասնակցում։

«Ես, հարգելով իմ գործընկերների որոշումն ի կատար ածելու վարվելակերպը, չեմ կարող չհամաձայնել Ձեր հարցադրման հետ։ Եթե մենք ասում ենք, որ այսինչ մարդը պետական դավաճան է, ապա չեմ կարծում, որ նրա հետ ինչ-որ հարց պիտի ունենանք քննարկելու։ Դա է պատճառը եւ ի թիվս՝ առողջական խնդիրները, որ ես չեմ մասնակցում։ Ո՞ւմ հարց տամ՝ դավաճանի՞ն, ինչքանո՞վ է հավաստի իր պատասխանը, ինչքանո՞վ է երաշխավորված, որ իր պատասխանը բխելու է պետական շահից»։

Գուցե Գագիկ Ծառուկյանի՞ որոշումն է։ «Որեւէ մեկի հետ այդ թեմայով քննարկում չեմ ունեցել, բայց ենթադրում եմ՝ գործընկերներս ընդամենը մասնակցել են հերթական նիստին։ Ես անձամբ այդ մարդուն ԱԺ-ում տեսնելու ցանկություն չունեմ, մարդ, ում պատճառով հազարավոր մարդիկ զրկվեցին կյանքից, տասնյակ հազարները հաշմանդամ դարձան, հողերը տվեցինք, մի քանի հազար երեխա էլ անհետ կորած են, գնամ ըտենց մարդուն ի՞նչ հարցնեմ, թե ինքը ինչ է պատրաստվում անել տրանսպորտի աշխատանքը բարելավելու ոլորտո՞ւմ, բա ամոթ չի՞։

Մենք ունենք ռազմագերիներ, բայց վարչապետը գալստուկը կապած՝ եկել նստել է ԱԺ-ում, ես չեմ կարող դա հասկանալ։ Դու ինչի՞ ես եկել, այ տղա, դու պիտի գնաս մեր գերիների հարցերով զբաղվես, ուզում ես կաշառի, ինչ ուզում ես արա»։ Նիկոլ Փաշինյանը, Պետրոսյանի կարծիքով, մի բան կարող է լավ անել՝ հավ պահել, «որովհետեւ լավ կուտ է տալիս»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գևորգ Պետրոսյան ԲՀԿ Ազգային ժողով Նիկոլ Փաշինյան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին