f

Անկախ

Փաշինյանի ու իշխանությունների տրամաբանությունն այլևս տարօրինակ չէ Շուշիի հարցում, մանավանդ նա չպատասխանեց՝ Արցախը Հայաստան է և վե՞րջ, թե՝ Արցախը Հայաստա՞ն է, թե՞ վերջ. Իվետա Տոնոյան


Առաջին հերթին պետք է նշեմ, որ նախօրեին Ազգային ժողով- Կառավարություն հարցուպատասխանի ընթացում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ընդդիմության հնչեցրած որևէ հարցադրման կոնկրետ որևէ պատասխան չի տրվել: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամին հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին՝ Նիկոլ Փաշինյանը երեկ հարց է հնչեցրել՝ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է, ի՞նչ դիրքորոշում ունի սրա վերաբերյալ ԲՀԿ-ն: 

«Ես շատ լավ հասկանում եմ, որ Փաշինյանը մանիպուլյացիաներ իրականացնելու գործում իրեն հավասարը չունի, երեկ ևս մեկ անգամ ականատես եղանք այդ գործելաոճին, երբ մեր կողմից առաջ քաշված հարցադրումներից որևէ մեկի մասով որևէ պատասխան չտրվեց: Փոխարենը՝ վարչապետը որդեգրել էր մեղադրանքներ հնչեցնելու գործելաոճը և օգտագործում էր բացառապես իրենց տարած խայտառակ պարտության և կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրման պատասխանատվությունը դնել բոլորի վրա, կորուստների մեղքը բարդել ընդդիմության վրա և նախկին ինչ-որ փաստաթղթերի էր հղում կատարում, ինչը բացարձակ անթույլատրելի է»,- ասաց նա:

Տոնոյանի խոսքով՝ նախօրեին հնչեցրած թեզերից պետք է առանձնացնել վարչապետի այն եզրույթը, թե առանց հողային կորուստների հնարավոր չէր այս պատերազմը կանգնեցնել՝ առանց որևէ անդրադարձ կատարելու, իսկ արդյո՞ք հնարավոր չէր մարդկային ավելի նվազ կորուստներով դադարեցնել պատերազմը: «Եթե անգամ ավելի քիչ հողային կորուստներով հնարավոր չէր կանգնեցել, ապա ավելի քիչ մարդկային կորուստներով հնարավոր էր կանգնեցնել»,- ասաց նա:

Պատգամավորը հավելեց՝ այսօր 5000 մարդկային զոհի մասին է խոսվում, և սա դեռ վերջնական թիվը չէ, 10 հազարից ավելի հաշմանդամ ունենք, 40 հազարից ավելի բնակիչ կորցրել է իր տունը, այս ֆոնին վարչապետը խորհրդարանական ամբիոնից խոսում է Շուշիի ադրբեջանամետ խոսույթին համապատասխան եզրույթներով: «Այլևս տարօրինակ չէ այս տրամաբանությունը՝ վարչապետի ու իշխանությունների, որովհետև եթե նախկինում նա հայտարարում էր, որ Շուշին դժգույն և դժբախտ քաղաք էր, չեմ կարծում՝ որևէ այլ ակնկալիք կարելի է ունենալ այս իշխանություններից՝ Շուշիի և Արցախի հետ կապված իրենց դիրքորոշումներում, հատկապես՝ վարչապետը այդպես էլ նախօրեին չպատասխանեց՝ Արցախը Հայաստան է և վե՞րջ, թե Արցախը Հայաստա՞ն է, թե՞ վերջ»,- եզրափակեց Տոնոյանը:

Իվետա Տոնոյան

«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Չինաստանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Պեկինը չի վախենում մրցակցությունից
Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը ձգտում են օգնել Հայաստանին ուժեղացնելու իր պաշտպանունակությունը. EurAsian Times
Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարները բանակցել են
Բայդենը համաձայնել է Թրամփի հետ մասնակցել հեռուստաբանավեճի
Լրտեսական սկանդալ Գերմանիայի և Չինաստանի միջև
Ավելին
Ավելին