f

Անկախ

Արցախյան պատերազմում Ադրբեջանը կիրառել է ՆԱՏՕ-ի զենքը (AgoraVox, Ֆրանսիա)


Հյուսիսատլանտյան դաշինքը մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում արցախյան հակամարտությանը: Բաքվի հրետանային զենքի գնումը Չեխիայում ՆԱՏՕ-ի անդամից հակամարտության գոտի հարձակողական սպառազինության մատակարարման նախադեպը դարձավ: Ֆիլիպ Խալֆինը(Philippe Khalfine) բացում է փակագծերը, թե ինչպես է դա տեղի ունեցել: Հիշեցնենք, որ Արցախյան պատերազմի չեխական հետքին պատերազմի օրերին անդրադարձան նաև Չեխիայի Info պարբերականի լրագրողներ Լենկա Կլիցպերովան և Մարկետա  Կուտիլովան (տե՛ս Ղարաբաղ՝ արյունոտ այգի:- Անկախ, 2020, 1 նոյեմբ.):

Հարկ է հիշեցնել, որ դաշինքի մասնակից երկրների շրջանում ներքին կանոն գոյություն ունի. զենք չմատակարարել հակամարտության որևէ կողմի: Բայց այդ «երաշխավորությունն» այժմ անցյալում է: Զենքի գնման և ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան մատակարարման պատմությունն արդարև դետեկտիվ սերիալի սյուժե դարձավ՝ լի հանելուկներով ու «սպիտակ կետերով»:

2018 թ. ադրբեջանական բանակի գովազդային հոլովակներից մեկում հայտնվեց չեխական արտադրության ռազմական տեխնիկա՝ հագեցած հաուբիցներով (հրետանի) և համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով: Բայց Բաքուն հաշվի չէր առել այն հանգամանքը, որ դա հաստատ դուր չի գա Պրահային՝ ելնելով ՄԱԿ-ի, ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի՝ Ադրբեջանին զենքի մատակարարման էմբարգոյից:

Ադրբեջանին զենքի վաճառքի մասին հրապարակված տեղեկատվությունը բողոքի ալիք բարձրացրեց Չեխիայում: Երկրի իշխանությունները շտապեցին հերքել այդ տեղեկատվությունը: Հանրապետության ղեկավարության հայտարարության համաձայն՝ Czechoslovak Group ընկերության արտահանման թույլտվություններում որպես Tatra ռազմական ավտոմեքենաների վերջնակետ նշված է եղել Իսրայելը:

Սակայն լրագրողական հետաքննության շնորհիվ հաջողվեց ապացուցել, որ առքուվաճառքի ու վերասարքավորման գործընթացում մասնակցել են Czechoslovak Group-ին պատկանող Real Trade Praha և սլովակյան MSM Martin ընկերությունները, որոնք նախկինում արդեն փորձել էին Ադրբեջանին հաուբիցներ և հրթիռային արկեր մատակարարելու թույլտվություն ստանալ, բայց ապարդյուն: Լրագրողները նաև պարզել էին, որ Չեխիայից Իսրայել էին տարվել 54 Tatra ռազմական մեքենաների թափքեր: Հասնելով նշանակման կետ՝ դրանք 12 ժամում համալրվել են իսրայելական հեռահաղորդակցական համակարգերով և իսրայելական Elbit systems Land and C4i ընկերության հեռակառավարման համակարգերով, որից հետո փոխադրվել են Սլովակիա: Այնուհետև MSM Martin-ի մասնագետները բեռը սարքավորել են Dana M-1 հաուբիցներով և Vampir RM-70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով: Դրանից հետո արդեն տեխնիկան ուղարկվել է  Ադրբեջան՝ բուն պատվիրատուին: Փոխանցումն իրականացրել է ադրբեջանական Silk Way ավիաընկերությունը դիվանագիտական քողի տակ: Ընդ որում, արտահանման թույլտվությունում, որ MSM Martin ընկերությանը տվել է Սլովակիայի էկոնոմիկայի նախարարությունը, նշված է 54 իսրայելական Elbit systems Land and C4i ընկերության Tatra ավտոմեքենա: Այսինքն՝ ճիշտ այն քանակությամբ, ինչ այդ ավտոմեքենաները Չեխիան  փոխադրել էր Իսրայել:

Կարևոր է նշել հետևյալը. զենքի արտահանման թույլտվությունը Չեխիայում տալիս է արդյունաբերության և առևտրի նախարարությունը պաշտպանության նախարարության, արտաքին գործերի նախարարության և ներքին գործերի նախարարության դրական եզրակացության հիման վրա, հետևաբար միանգամայն ակնհայտ է, որ Չեխիայի գերատեսչությունները դրական եզրակացություն են տվել Ադրբեջան ռազմական տեխնիկա մատակարարելուն: Չնայած այդ բոլոր գերատեսչությունները պնդում էին, որ արտահանում է արվել Իսրայել, մատակարարման թույլտվությունում իսրայելական ընկերության կողքին նշված է եղել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Այսպիսով ակնառու է, որ  ՆԱՏՕ-ի անդամ երկիրը՝ իր կոռումպացված քաղաքական գործիչներով, առանց խղճի խայթիզորակցել է Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության ծավալմանը և նախապատվությունը տվել է ոչ թե մարդկային կյանքերին, այլ իր ռազմավարական շահերին, նախ և առաջ՝ նավթին:

 

Բնագիրը՝ L'Azerbaïdjan a utilisé des armes de l'OTAN pendant le conflit du Haut-Karabakh

 

Աշխարհում արցախյան պատերազմ Չեխիա

ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Անի Գևորգյանը Տավուշից ,հիմա ուղիղ
Եթե ուզում ենք, որ մեր երկիրը մնա հայկական, այս շարժումը պետք է ընդգրկի ամբողջ Հայաստանը. այս ապազգային իշխանությունը պետք է հեռանա
Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան
Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Ավելին
Ավելին