f

Անկախ

Ենթադրում եմ՝ Նիկոլ Փաշինյանը, եթե «վնգստացող դատավորներ է» ասել, ապա ինչ-որ հիմքեր է ունեցել. Դավիթ Խաչատուրյան (տեսանյութ) 14:06 • 22.01.21


Վեթինգ, իհարկե, պետք է իրականացվի, ես դրա մասին կխոսեմ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲԴԽ անդամի թեկնածու Դավիթ Խաչատուրյանը՝ խոսելով իր թեկնածության և այդ որոշմանը ընդդիմության դեմ լինելու մասին:

«Ընդդիմության բոյկոտն իրենց քաղաքական դիրքորոշումն է, ես ո՞նց վերաբերվեմ այդ հարցին: Կարող են մասնակցել, կարող են չմասնակցել, դա լրիվ իրենց լեգիտիմ դիրքորոշումն է: Եթե չքվեարկեն, մի հատ էլ այս հարցը կտաք ու կխոսենք, չեմ ուզում ենթադրության վրա պատասխաններ տալ»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե ընդդիմադիրների շրջանում կարծիք կա, որ իշխանությունն իր համար ձեռնտու թեկնածուների է գործուղում ԲԴԽ, որպեսզի հետո ցանկալի արդյունք ունենա տարբեր հարցերով, Խաչատուրյանն արձագանքեց այսպես՝ ծառը ճանաչվում է պտուղով:

«Մենք դեռ պետք է աշխատենք, որ հասկանանք՝ այդ պնդումները հիմնավոր են, թե ոչ: Ես էլ հակառակը կասեմ: Կանխագուշակում են, թե այդպես կլինի, ես էլ ասում եմ՝ այդպես չի լինի, հիմա, թե ով է ճիշտ, ոչ ոք չգիտի»,- շեշտեց նա:

Հարցին, թե ի՞նչ կարծիք ունի Խաչատուրյանը, իրականում «վնգստացող դատավորներ» կա՞ն, վերջինս պատասխանեց՝ դրա մասին դեռ կխոսի: «Սա կոնկրետ քաղաքական համատեքստում արված հայտարարություն է, որին ես չեմ ուզում հիմա պատասխանել: Ես չեմ ուզում քաղաքական հայտարարություններ մեկնաբանել, ես մասնագիտական աշխատանք եմ կատարելու»:

Լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս է մտածում Խաչատուրյանը, երբ գնում է մի համակարգ, որտեղ նրա գործընկերներին անվանել են «պատերի տակ վնգստացող դատավորներ», ԲԴԽ անդամի թեկնածուն հարցով պատասխանեց. «Ձեր հարցը ո՞րն է, ես չհասկացա, որ գնալու եմ, տեսնեմ՝ մարդ է վնգստո՞ւմ: Վարչապետը և թիմը թեկնածու են առաջադրում մասնագիտական հմտությունների հիման վրա: Ենթադրում եմ՝ Նիկոլ Փաշինյանը, եթե «վնգստացող դատավորներ է» ասել, ապա ինչ-որ հիմքեր է ունեցել, ենթադրում եմ»:

Խաչատուրյանը կրկին շեշտեց, որ դա քաղաքական կոնկրետ համատեքստում արված հայտարարություն է, որի մեկնաբանման իրավունք նա չունի: «Եթե իմ հասցեին այդպես ասեն, ես կպատասխանեմ»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Դավիթ Խաչատուրյան ԲԴԽ Տեսանյութ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին