Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալների համաձայն, Գերմանիայում կորոնավիրուսային վարակից մահվան դեպքերի թիվը գերազանցել է 50 հազարը: Գրում է Gazeta.ru-ն։
Ինստիտուտի տվյալներով՝ անցած 24 ժամվա ընթացքում երկրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 17 862 դեպք, մահացել է 859 հիվանդ:
Համաճարակի սկզբից ի վեր Գերմանիայում գրանցվել է 2 106 262 դեպք և 50 642 մահ:
Ավելի վաղ երկրի իշխանությունները որոշել էին երկարաձգել սահմանափակող միջոցների ռեժիմը մինչև փետրվարի 14-ը:
Հիշեցնենք, որ ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 96 միլիոնը։