f

Անկախ

Դպրոցների ֆինանսավորումը կլինի ոչ միայն աշակերտների թվով, այլ նաեւ դասարանների. Փոխնախարարը նշեց նման որոշման պատճառը


Եթե աշակերտների թվով ենք ֆինանսավորում դպրոցը, ապա գյուղական փոքր դպրոցները երբեք չէին կարող ունենալ բավարար ֆինանսավորում: Այս մասին, այսօր՝ հունվարի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեսայանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է որոշում կայացվել դպրոցների ֆինասնավորման համար հիմք ընդունել ոչ թե աշակերտերի թիվը, այլ դասարանների:

Նրա խոսքով, հիմա ֆինանսավորման մեխանիզմն ավելի ճկուն են դարձրել, մասնավորապես, անհրաժեշտության դեպքում հաշվի է առնվում նաեւ դասարանների թիվը:

«Սովորողների թվով ֆինանսավորումը բերում էր նրան, որ դպրոցները փորձում էին դասարանները կազմավորել երեխաների առավելագույն թվով, ինչը բարդացնում էր ուսուցիչների գործը: Իսկ հիմա կփորձեն ավելի շատ դասարաններ կազմավորել՝ ավելի քիչ երեխաներ ընդգրկելով ամեն դասարանում: Դա դրական ազդեցություն կունենա կրթության որակի առումով»,-ասաց փոխնախարարը:

Անդրադառնալով դպրոցների տնօրենների ընտրության կարգին, Ժաննա Անդրեասյանը նշեց, որ տնօրենների ընտրության կարգում խնդիրներ կան եւ դա է պատճառը, որ կառավարության ծրագրով նախատեսված է  տնօրենների ընտրության վերանայում. «Մենք համապատասխան կարգերը վերանայել ենք, ուղղակի  ձգձգումներ եղան դրանք հաստատելու հետ: Առաջիկայում այդ հաստատումները տեղի կունենան»:

Ինչ վերաբերում է կոնկրետ Աբովյանի թիվ մեկ դպրոցին, նա նշեց. «Այդ դպրոցում տեղի են ունեցել  տնօրենի ընտրությունները, ձայները հավասար կիսվել են երկու հավակնորդների միջեւ: Համապատասխան գործող կարգի, այս պարագայում վերջնական որոշումը պետք է կայացվի նախարարի հրամանով: Քանի որ ունենք այսպիսի կիսված իրավիճակ, այդ մտահոգությունները հենց դրա հետ են կապված»:

ՀՀ ԿԳՄՍ Ժաննա Անդրեասյան

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին