f

Անկախ

Գևորգ Ղարիբյան. «Հասունացել էր ժամանակը` այս հաղթանակը կերտելու և չեմպիոնի կոչումը նվաճելու»


Հռոմում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հայ դյուցազունները 2-ական ոսկե և 2-ական բրոնզե մեդալներ նվաճեցին:

60 կգ քաշային կարգում աշխարհամասի ուժեղագուն մարզիկի տիտղոսը նվաճեց 26-ամյա Գևորգ Ղարիբյանը: Եզրափակչում հայ մարզիկը պատվաբեր հաղթանակ տոնեց Թուրքիայի ներկայացուցիչ Կերեմ Կամալի հետ պայքարում՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն:

Գևորգն այս կոչման արժանանալու համար դժավարություններով և փորձություններով, բայց և հաստատուն քայլերով ճանապարհ է անցել, ինչի մասին և պատմում է Անկախի հետ զրույցում:

-Շնորհավորում են աշխարհամասի կարևորագույն ստուգատեսում առաջինը ճանաչվելու կապակցությամբ: Ինչպե՞ս էիք նախապատրաստվել:

Շնորհակալ եմ: Լավ նախապատրաստական շրջան էի անցել. մարզիչներիս հետ մարզումային գործընթացը ճիշտ կազմակերպելով՝ մարտական տրամադրված մոտենալով  առաջնությանը: Եվ կարողացա հաջողության հասնել: Ուրախ եմ, որ ամեն բան ընթացավ  ըստ պլանավորածի. կարողացա հաղթել՝ իմ ազգին ուրախություն պարգևելով:  Մեծ արձագանք ստացա՝ եզրափակչում թուրք ըմբիշին հաղթելով: Դրա համար անչափ շնորհակալ եմ բոլոր նրանց, որոնք իմ կողքին էին այն ժամանակ, երբ շատ լուրջ խնդիրներ ունեի,:

- Մեկը մեկից տպավորիչ հաղթանակներ տոնեցիք` պարտության  մատնելով բուլղարացի, ադրբեջանցի, էստոնացի մարզիկներին. որևէ գոտեմարտ կառանձնացնե՞ք:

-Ադրբեջանցի մարզիկի հետ  գոտեմարտին շատ լուրջ էի տրամադրվել. սկզբունքային էր ինձ համար այդ պայքարը: Ունեի նպատակ՝ ամեն գնով հաղթելու: Վերջինս ոչ սպորտային վարքագիծ դրսևորեց գորգի վրա. շատ էր հարվածում, ճիշտ չէր իրեն պահում: Կարողացա մաքուր հաղթանակի հասնել՝ 8:0 հաշվով: Դրանից հետո հասկացա, որ մոտ եմ չեմպիոնությանը, ոսկե մեդալին, որը կյանքիս երազանքներից է:

Կար լարվածություն ու պատասխանատվություն եզրափակիչ գոտեմարտից առաջ: Նույն նպատակն ունեի նաև թուրք մրցակցի հետ պայքարում. պետք է ամեն ինչ  մի կողմ դնեի, ողջ ուժերս ներդնեի այդ հաղթանակին հասնելու համար: Համառ պայքար ստացվեց: Նշեմ, որ թուրք ըմբիշը բավական լավ մարզիկ է՝ տիտղոսակիր, փորձառու  և պատրաստված:

-Կա՞ պատսխանատվություն, երբ մեր երկիրն ու հայոց եռագույնը ներկայացնում եք միջազգային հարթակում:

-Միանշանակ կա մեծ պատասխանատվություն.  իմ մարզիչների, ընտանիքի, մարզական ընկերների, հայրենակիցների հույսերը պետք է արդարացնեի հատկապես այս ստուգատեսում:

Վնասվածքների և տարբեր խնդիրների պատճառով վերջին տարիներին չէր հաջողվում հաջողություն գրանցել: Այս անգամ ճիշտ մոտեցա, լավ տրամադրված իմ մարզիչների հետ: Պատասխանատվությոնը մեծ էր, որովհետև եկել էր, հասունացել էր պահն ու ժամանակը իմ խոսքն ասելու, այդ հաղթանակը կերտելու և մեդալ նվաճելու: Ես ավելի շուտ պետք է լուրջ հաղթանակների հասնեի: Կարևոր էր ինձ համար, որ ամեն բան ստցավեց: Սա դեռ սկիզբն է. մեծ նպատակներ ունեմ սպորտում:

-Օդնավակայանում Ձեզ մեծ շուքով դիմավերցնին. երկրպագուները և բազմաթիվ մարդիկ եկել էին շնորհավորելու և հաղթանակի բերկրանքը կիսելու:

-Զգացողություններն անբացատրելի են:  Ժամանելով Երևան՝ զգացի, թե որքան ուրախ են ոչ միայն հարազատներս, ընկերներս, մտերիմներս, այլև ողջ հայությունը: Բոլորը երջանիկ և հպարտ էին և մեծ ոգևորությամբ եկել էին մեզ դիմավորելու:  Դրանից հետո  հասկացա, որ ավելին պետք է անեմ, նոր բարձունքներ նվաճեմ, որպեսզի կարողանամ միշտ ուրախություն պարգևել իմ ժողովրդին: Շնորհակալ եմ լրագրողներին, որ լուսաբանում են մեր ելույթները,  ապրումները ներկայացնում են`էլ ավելի ոգևորելով: Ամեն ինչ անելու ենք հայոց եռագույնն ամենավերևում ծածանելու, մեր հայրենակիցներին նման պահերով ու հաղթանակներով ուրախացնելու համար:

-Կարևոր է նաև, որ Եվրոպայի առաջնությունում թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը զբաղեցրեց 4-րդ տեղը:  Մեկդ մյուսի ելույթներով ոգևորվու՞մ եք:

- Հավաքականի տղաներով գնացել էինք հաղթելու: Մեր թիմում, ջերմ, համերաշխ, ընտանեկան մթնոլորտ է: Միայն սպորտով չի սահմանափակվում մեր ընկերությունը: Մենք երկար տարիներ միասին ենք, մեկս մյուսի  նկատմամբ սրտացավ: Մեծ ուրախություն էր, որ կարողացանք մեդալներ նվաճել: Մենք ունենք հզոր թիմ: Մեր հավաքականի բոլոր տղաներն արժանի են հաղթանակի և պատրաստ են մեդալներ նվաճել ու բարձր պահել երկրի պատիվը: Շնորհավորում եմ ընկերներիս՝ բրոնզե մեդալակիրներ Կարեն Ասլանյանին, Կարապետ Չալյանին և ոսկե մեդալակիր, անպարտելի Արթուր Ալեքսանյանին նվաճած  մեդալների համար:

-Ձեր օրինակով ապցուցում եք, որ անհնարին ոչինչ չկա և դժվարություններ հաղթահարելով` կարելի է հասնել նպատակների իրագործմանը:

-Պետք է չհանձնվել և առաջ շարժվել: Եթե տեսնում ես քո երազանքը, ապա պետք   է  ոչնչի առաջ կանգ չառնել և համբերատար գնալ երազանքի հետևից ՝ուշադրություն չդարձնելով կողմնակի կարծիքներին:  Շատ դժվարություններ կան այդ ճանապարհին, որոնք հարկավոր է հաղթահարել, զրկանքների միջով անցնել, շատ բաներից հետ ընկնել, բայց այդ ամենի դիմաց՝ հասնել երազանքին:

Ուսի 2 ծանր վիրահատություն եմ տարել, բժիշկն անգամ հույս չէր տալիս, որ կկարողանամ հետագայում մազրվել, թեև խոստացել  էր ամեն ինչ անել, սակայն ոչինչ չերաշխավորելով: Անգամ առօրյայում չէի կարողնում ոչինչ անել, ուր մնաց թե մտածեի մարզվելու մասին. շարժումներս սահմանափակ էին: 4 տարի շարունակ ծանր ապրումներ եմ ունեցել`վիրահատություններ, վերականգնողական շրջան և չնահանջելով գնացել եմ մինչև վերջ:

-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:

Այս հաղթանակն ինձ տվեց մեծ հույս, որ պետք է առաջ շարժվեմ, չբավարարվեմ ձեռք բերվածով: Սա սկիզբը պետք է լինի հետագա  հաջողությունների: Ամեն բան անելու եմ, որ օլիմպիական ուղեգիր ձեռք բերեմ: Այժմ օլիմպավանում մասնակցում ենք ուսումնամարզական հավաքների`առաջիկայում կայանալիք վարկանիշային մրցաշարում հանդես գալու նպատակով:

Սպորտ հունահռոմեական ըմբշամարտ Գևորգ Ղարիբյան հարցազրույց խմբագրի ընտրանի

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին