f

Անկախ

«Ալրաղացի Լյովիկը» կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը


Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի, այսօր՝ հունվարի 27-ին, մերժել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանի միջնորդությունը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Սարգսյանի պաշտպաններից Աշոտ Սարգսյանից։

Նա նշեց, որ դատարանի որոշմանը դեռեւս ծանոթ չեն։

Անդրադառնալով քրեական գործին՝ պաշտպանը նշեց, որ քրեական գործը հարուցվել է՝ շատ կասկածելի հիմքերով։

«2 անձ ցուցմունք է տալիս, որի հիման վրա քրեական գործ է հարուցվում՝ շատ կասկածելի հիմքերով, հենց այդ նույն օրն էլ օպերատիվ-հետախուզական միջոցառման մասին որոշում է կայացվում։ Ու հակաետախուզական մարմնի պետը սկսում է տեղեկություններ տալ Լեւոն Սարգսյանի մասին։ Ունենում են հեռախոսահամարը, գիտեն, որ Ռուսաստանի Դաշնությունում է գտնվում։ Առանց այդ հեռախոսահամարին զանգելու, առանց տեղեկանք կազմելու, որ զանգել են ու հեռախոսին չի պատասխանել։ Օրինակ՝ Գեւորգ Կոստանյանին մինչեւ հետախուզում հայտարարելը ժամանակ տվեցին ներկայանալու համար։ Հաջորդ օրն էլ գործը ներկայացնում են դատարան, առանց պաշտպանի էլ դատարանը հետախուզվող մարդուն կալանավորելու որոշում է կայացնում»,- նշեց Աշոտ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Լեւոն Սարգսյանը մեղադրվում է մոտ 12 տարի առաջ Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու մեջ։

Ըստ մեղադրական եզրակացության՝ նախկին պատգամավորը մասնակցելով ՀՀ քաղաքացիներ Արա Կարապետյանի եւ Արմեն Նիկողոսյանի ստեղծած հանցավոր համագործակցությանը, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով պատվիրել եւ ղեկավարել է կազմակերպված խմբի կողմից 2008 թվականի հոտկեմբերի 27-ին ՀՀ ԿԱ մասքային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող, Երեւան քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 34 «բ» հասցեում գտնվող առանձնատան վրա ավազակային հարձակման կատարումը:

Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2018 թվականի հոկտեմբերից։

2019-ի նոյեմբերին Սարգսյանը Մոսկվայում հայտնաբերվել եւ տեղափոխվել է Հայաստան։

Լևոն Սարգսյան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին