f

Անկախ

Ադրբեջանական լրատվամիջոցը խեղաթյուրել է Արցախի դեմ պատերազմում վարձկանների մասին Հայկո Մաասի խոսքերը


Ադրբեջանական լրատվամիջոցները, հավատարիմ մնալով փաստերը խեղաթյուրելու իրենց քաղաքականությանը, այս անգամ սխալ են ներկայացրել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ, Գերմանիայի Արտաքին գործերի նախարար Հայկո Մաասի խոսքերը: Sputnik Azerbaijan-ը գրել է, թե անդրադառնալով Արցախյան վերջին պատերազմում Ադրբեջանի կողմից վարձկաններ օգտագործելու մասին հարցին, Մաասը նշել է, որ դրա վերաբերյալ փաստեր չեն գտնվել:

Գերմանիայի Արտաքին գործերի նախարարի ամբողջական ելույթի սղագրությունից պարզ է դառնում, որ նման արտահայտություն Մաասը չի հնչեցրել, փոխարենը նշել է, որ այդ հարցն իրենց հայտնի է, և դա միակ հակամարտությունը չէ, որում ներգրավված են սիրիացի վարձկաններ:

«Լեռնային Ղարաբաղում սիրիացի վարձկանների հարցին մենք ծանոթ ենք, սակայն, կարծում եմ, որ պետք է հասկանանք, որ դա միակ հակամարտությունը չէ տվյալ պահին, որտեղ ներգրավված են սիրիացի վարձկաններ: Մենք նման իրավիճակ ունենք նաև Լիբիայում: Այն տեղեկություններով, որոնք մենք ունենք (Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ), ենթադրում ենք, որ հակամարտության գոտում որոշ քանակությամբ դեռ մնում են սիրիացի վարձկաններ և միջազգային մակարդակով ներդրվել են բոլոր ջանքերը՝ հասկանալու համար, թե ինչպես ենք նրանք օգտագործվել, նրանց քանակությունը և ովքեր են կրում պատասխանատվություն իրենց ներկայության համար, սակայն այս հարցով մենք վերջնական տեղեկատվություն չունենք»,- նշել է Մաասը:

Հայկո Մաաս

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին