f

Անկախ

Խելոք լինեին, դավաճան չլինեին կհասկանային, որ մինչև հիմա ապստամբություն չի եղել, որովհետև կա քաղաքական գործընթաց


Երեք ամիս քաղաքական գործընթաց ա եղել, որ էս դավաճաններին վերացնելու հայերի գլուխներում պտտվող սցենարներից խուսափել լինի, որ երկրի ցնցումն էլ ավելի չահագնանա, ու հնարավորություն ա տրվել, որ ամենամեղմ՝ սահմանադրական կոչվող ճանապարհով թողնեն իրանց տապալած պետականության վերականգնման աշխատանքները սկսել։

Իսկ հիմա վերջապես լսեցին ապստամբություն բառը ու ամբողջ դավաճան թիմով, բոլոր լրտեսակայաններով, անուղեղ վախվորած քննադատություն են բռնել։ Խելոք լինեին, դավաճան չլինեին կհասկանային, որ մինչև հիմա ապստամբություն չի եղել, որովհետև կա քաղաքական գործընթաց, որը քչից շատից կարողանում ա վերահսկել մարդկանց հույզերն ու սրանցից քաղաքավարի ճանապարհով ազատվելու հույսի նշույլ թողնել։

Խելոք լինեին շնորհակալություն էլ կհայտնեին, մեծ-մեծ բխկոցների փոխարեն ու կմասնակցեին իշխանությունից անցնցում հրաժարվելուն։ Խելոք լինեին, կզգային, որ եթե արտահերթ ընտրություններն իրենք անցկացնեն, ամեն ընտրատեղամասում, ամեն քարոզարշավին մի սիլլա, մի թուքումուր ուտելու են, ու իրենց կազմակերպած ընտրությունով հենց իրենք են իրենց դեմ ապստամբություն կազմակերպելու։

Իսկ ես էլ հիշում եմ, որ էս տարի մի հայտնի ապստամբության՝ Փետրվարյան ապտասմբության 100-ամյակն ա, որ երբ դահիճին զսպելու քաղաքական ճանապարհ չկար, սկսվեց ապստամբությունը։ Փետրվարյան ապստամբությանը մասնակցել ա նաև մեծ պապս՝ Վահան Չերազը։ Կարո՞ղ է որևէ անուղեղ գտնվել, որ նրան ու զինակից ընկերներին մեղադրի համաժողովրդական ապստամբությանը մասնակցելու՝ բոլշևիկյան վայրագությունները զսպելու համար։

Դավաճաններից ազատվելու քաղաքական ճանապարհ չկա, հետևաբար մնում է ապստամբություն՝ սահմանադրության ազատագրում։ Իհարկե, նախընտրելին ամենամեղմ՝ սահմանադրական ճանապարհն է, բայց դա պիտի իշխանության մեջ էլ լինի նախընտրելին։

Հովհաննես Իշխանյան ՖԲ Գրառում ապստամբություն խմբագրի ընտրանի

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին