f

Անկախ

Վիտալի Բալասանյանի առնվազն 2-րդ տեղում հայտնվելը ձեռնտու է մեր իշխանություններին. քաղտեխնոլոգներն Արցախի ընտրությունների մասին


Արցախում բավականին հետաքրքիր քարոզարշավ է սկսվել, ընդ որում նախաքարոզարշավային երևույթները նույնպես հետաքրքիր են, քանի որ վերադասավորումներ տեղի ունեցան, և դաշինքները, որ ձևավորվեցին, մի փոքր նույնիսկ անկանխատեսելի էին: Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահական ընտրություններին ընդառաջ մեկնարկած քարոզարշավին:

«Առաջին հերթին Մայիլյան-Բաբայան դաշինքն էր անկանխատեսելի: Առաջին հայացքից մի փոքր անտրամաբանական դաշինք է՝ հաշվի առնելով զուտ կերպարները: Մասիս Մայիլյանն Արցախի ամենապրոարևամետ գործիչն է, իսկ Սամվել Բաբայանին հաճախ ադապտացնում են արևմտյան ուժերի հետ: Ավելի վաղ խոսակցություններ էին պտտվում, որ Մայիլյանը դաշինք կկազմի ուրիշ ավելի փոքր ուժերի հետ, բայց կարծես դա չի ստացվել, ու ստիպված է եղել Բաբայանի հետ դաշինքի գնալ, որպեսզի առնվազն հայտնվի ընտրությունների երկրորդ փուլում»,-նշեց Քոչարյանը:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ ընտրությունները երկրորդ փուլ տանելու հավանականությունը շատ մեծ է: Թե Տիգրան Քոչարյանը, թե Վիգեն Հակոբյանը կարծում են, որ Մայիլյան-Բաբայան միավորումը միանշանակ չի ընկալվել հանրության կողմից և այն կարող է բերել ուժերի վերադասավորման:

Ըստ մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանի՝ Մայիլյան- Բաբայան բլոկի ձայների քանակը նվազելու է այս ընթացքում և շատ հավանական է, որ աճի Վիտալի Բալասանյանի և Աշոտ Ղուլյանի ձայների քանակը:

«Այնպես ստացվեց, որ թե Մայիլյանը, թե Բաբայանն ամբողջությամբ փակում էին Արցախի դժգոհողների զանգվածը: Կա մի կետ, որտեղ հատվում են Մայիլյանի ու Բաբայանի ընտրողները, այսինքն դրանք նույն մարդիկ են, հետևաբար քանակական առումով դաշինքը չավելացրեց ձայների քանակը,  պարզապես ավելի ամբողջացրեց: Եթե բոլոր դժգոհողների ձայները իրենցով են արել, ձայների աճի մասին խոսք լինել չի կարող, հակառակը՝ կարող է գնալ նվազման, քանի որ Մասիս Մայիլյանի և Սամվել Բաբայանի մյուս կողմնակիցներն իրենց տեսակով տարբեր մարդիկ են, և Մայիլյանի կողմնակիցը կզգուշանա նաև Բաբայանին ձայն տալ ու հակառակը»,-նշում է Հակոբյանը: 

Բանախոսների կարծիքով՝ 2-րդ փուլ կանցնի նաև Արայիկ Հարությունյանը և շատ հավանական է հենց առաջին հորիզոնականով:

«Ոչ Նիկոլ Փաշինյանն է բացահայտ նշել, ում է ինքը ցանկանում տեսնել Արցախի նախագահի պաշտոնում, ոչ Բակո Սահակյանն է ասել, թե ով է Արցախի իշխանությունների նախընտրելի թեկնածուն: Չնայած մոտավորապես տեղեկատվության արտահոսքի միջոցով էլ այդ մարդկանց շրջանակը պարզ է: Մեր իշխանությունների համար չցանկալի թեկնածու է Վիտալի Բալասանյանը, չնայած նա վերջին շրջանում փոխել է ռետորիկան, շատ կոշտ արտահայտություններից անցել է ավելի կառուցողական գործելաոճին»,-ասացին բանախոսները: 

Ըստ նրանց՝ Բալասանյանի առնվազն 2-րդ տեղում հայտնվելը ձեռնտու է Հայաստանում գործող իշխանություններին, քանի որ հետագայում նրանք կկարողանան ասել, որ Արցախում կոշտ ընդիմադիրներ կան, և որ իրենք չեն խանգարում նրանց մասնակցել ընտրություններին ու բավական ձայներ տանել: 

Արցախի Հանրապետություն նախագահական ընտրություններ Վիգեն Հակոբյան Տիգրան Քոչարյան

ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Լեհաստանի նախագահն ու վարչապետը կքննարկեն ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման հարցը
Վլադիմիր Պուտինը կայցելի Չինաստան
Մենք մեզ ավելի ամուր և ուժեղ ենք զգում, երբ տեսնում ենք մեզ հետ ու առանց մեզ մեր բազմաթիվ հայրենակիցներ ինքնակազմակերպվում են
Հութիները Կարմիր և Արաբական ծովերում հարձակվել են ավելի քան 100 նավի վրա
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ԱԹՍ արտադրող իրանական չորս ընկերության դեմ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին Չադից տասնյակ հատուկջոկատայիններ դուրս կբերի. The New York Times
Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չճանաչել ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները
Կադաստրի 30-ից ավել թղթեր թշնամուն հանձնվող տարածքներից Ալենի և Նիկոլի համար. բնակիչներ
Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ
Անի Գևորգյանը Տավուշից ,հիմա ուղիղ
Եթե ուզում ենք, որ մեր երկիրը մնա հայկական, այս շարժումը պետք է ընդգրկի ամբողջ Հայաստանը. այս ապազգային իշխանությունը պետք է հեռանա
Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան
Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Ավելին
Ավելին