f

Անկախ

Կոտայքի մարզպետարանն ու Խ. Աբովյանի տուն-թանգարանը կհամագործակցեն. կրթական մի շարք ծրագրեր են նախատեսվում


Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն ընդունել է Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանին և թանգարանի հանրահռչակման բաժնի վարիչ Արևիկ Ստամբոլցյանին։ 

Վերջիններս մարզպետարանի հետ համագործակցությամբ մարզում մի շարք կրթական ծրագրեր իրականացնելու նախագծեր ունեն։ Սյուզաննա Խոջամիրյանի ներկայացմամբ՝ Կոտայքի մարզի հանրակրթական դպրոցներում նախատեսում են անցկացնել աբովյանական թեմատիկայով օլիմպիադաներ, կազմակերպել աշակերտների ամենամյա այցելություն հայ ականավոր գրողի տուն-թանգարան, որտեղ կծանոթանան Խ Աբովյանի կյանքին, գրական գործունեությանը և ոչ միայն։ 

Ողջունելով նախաձեռնությունը՝ մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը հույս է հայտնել, որ սա մարզպետարանի և թանգարանի միջև համագործակցության միայն սկիզբն է, նմանօրինակ ծրագրերը շարունակական բնույթ կկրեն՝ ի նպաստ երեխաների կրթության և զարգացման։ 

«Պետք է հասնենք ծրագրի իրական նպատակին։ Երեխաները ճանաչեն Խաչատուր Աբովյանին բազմակողմանի, ոչ միայն որպես գրող։ Այս ծրագրերը չպետք է որպես ժամանց լինեն, պետք է անենք այնպես, որ մարդիկ երազեն նորից հանդիպել միմյանց Աբովյանի տուն-թանգարանի այգում»,- շեշտել է մարզպետ Մեսրոպյանը։ 

Սյուզաննա Խոջամիրյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել մարզպետին համագործակցության համար՝ նշելով, որ պատրաստ են ներուժի չափով անել ամենը՝ վերոնշյալ ծրագրերի բուն նպատակի իրագործման համար։ 

«Փորձելու ենք Աբովյանի միջոցով դպրոցականներին կապել գրականությանը, պատմությանը, հայրենիքին»,- ասել է տուն-թանգարանի տնօրենը։

Հանդիպմանը ներկա մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Խաչատրյանն ու մշակույթի բաժնի պետ Արայիկ Սիմոնյանը ներկայացրել են իրենց առաջարկները։ Մարզպետի հանձնարարությամբ՝ վերջիններս կսերտացնեն համագործակցությունը թանգարանի աշխատակիցների հետ՝ առաջիկա ամիսներին նախատեսված ծրագրերը կյանքի կոչելու համար:

Կոտայքի մարզ

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին