Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բրազիլիայում միաժամանակ նոր տեսակի կորոնավիրուսի երկու տարբերակով վարակման երկու դեպք է գրանցվել: Նշվել է, որ երկու դեպքերն էլ հայտնաբերվել են երկրի հարավային մասում, և երկու վարակվածներն էլ մոտ 30 տարեկան են եղել: Գրում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ հիվանդներն ունեցել են COVID-19 մեղմ ախտանիշներ, մի դեպքում` չոր հազ, իսկ երկրորդ դեպքում` հազ, կոկորդի ցավ և գլխացավ, հոսպիտալացում չի պահանջվել: Բրազիլիան աշխարհում COVID-19 դեպքերի թվով երրորդ ամենաբարձր ցուցանիշն ունի ԱՄՆ-ից և Հնդկաստանից հետո:
Համաճարակի ողջ ժամանակահատվածում երկրի ավելի քան 9 միլիոն բնակիչներ վարակվել են կորոնավիրուսով, հիվանդության մահվան դեպքերը գերազանցում են 200 հազարը: