f

Անկախ

Պարզվեց՝ Մհեր Սեդրակյանը, Շմայսը սրանցից հազար գլուխ կարգին մարդիկ էին. Բորիս Մուրազի


«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «շիշ բռնող» մականունով հայտնի Հայկ Սարգսյանը լավ բանով չի տարբերվում ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանից, որը ժամանակին շատ տհաճ իրեն պահեց լրագրող Մհեր Արշակյանի հետ միջադեպի ժամանակ: Այս մասին, այսօր՝ հունվարի 29-ին, ասուլիսի ժամանակ նշեց  politik.am-ի կայքի խմբագիր Բորիս Մուրազին՝ անդրադառնալով Yerevan Today-ի լրագրող Սյուզի Բադոյանի եւ Հայկ Սարգսյանի միջեւ միջադեպին, որից հետո լրագրողը զրկվել է Ազգային ժողովի հավատարմագրումից:

«Իշխանական պատգամավորն արեց նույն բանը, ինչ Մհեր Սեդրակյանը, բայց արեց ավելի վատ: Առաջին անգամ իշխանությունները զորբայությամբ արգելեցին լրագրողին մտնել խորհրդարան: Պարզվեց, որ Մհեր Սեդրակյանը, Շմայսը, որոնք շատ հաճախ լրագրողների հետ կոնֆլիկտ էին ունենում, սրանցից հազար գլուխ կարգին մարդիկ էին, քինախնդրություն չունեին: Սա ցույց է տալիս, որ այս իշխանություները այն լրատվամիջոցների, լրագրողների նկատմամբ, որոնք չեն խորշում իրենց դժվար հարցեր տալ, նրանց հանդեպ քինախնդրություն ունեն: գուցե գա մի ժամանակ, որ սկսեն քրեական պատասխանատվություն սկսեն կիրառել: Գիտեք, որ օրենսդրական փոփոխություն է նախապատրաստվում, ըստ որի քաղաքական ուժերի նկատմամբ եւս ատելության խոսք տարածելը կարող է քրեական հանցագործություն համարվել: Այսինքն եթե այդ փոփոխությունը կատարվի եւ դուք Նիկոլ Փաշինյանին անվանեք դավաճան, ձեզ կարող են դատապարտել»,-ասաց Մուրազին:

Նա նկատեց, որ Սյուզի Բադոյանի դեպքի հետ կապված լրագրողների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները, որոնք արեմտյան գրանտներ են ստանում, նկատում են միայն այն լրագրողների նկատմամբ իրականացված ոչ օրինական գործողությունները, որոնք իրենց սրտին մոտ են: «Այս պարագայում պետք է լրատվամիջոցները սկսեն բանի տեղ չդնել այդ «իրավունքի պաշտպաններին», որովհետեւ իրենք ոչ բոլոր լրագրողներին են պաշտպանում»:

Նա ընդգծեց, որ այս դեպքից հետո ճիշտ կլինի, եթե լրատվամիջոցները եթեր ու հարթակ չտրամադրեն այդ պատգամավորին, նաեւ ԱԺ նախագահին, որի որոշմամբ լրագրողը զրկվել է խորհրդարան մուտք գործելու հնարավորությունից. «Դեմարշը այսպես պետք է լինի: Մենք օրինակ Արարատ Միրզոյանի եւ էլի շատերի ուղիղ խոսքը մեր լրատվամիջոցում չենք հրապարակում, որովհետեւ դա քարոզչություն է, որի նպատակը մոլորեցնելն է»:

Բորիս Մուրազի

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին