Ռուսաստանը կարող է երկրի բնակիչների հիմնական մասի պատվաստումների ավարտից հետո Եվրամիությանը Sputnik V պատվաստանյութի 100 միլիոն չափաբաժին տրամադրել: Այդ մասին հաղորդագրություն տարածվել է պատվաստանյութի թվիթերյան էջում: Գրում է Gazeta.ru-ն:
Ենթադրվում է, որ նման առաքումը հնարավոր կլինի իրականացնել 2021 թ.-ի երկրորդ եռամսյակում` եվրոպական կարգավորող EMA- ի հաստատման պայմանով:
Sputnik V պատվաստանյութն արդեն գրանցվել է Ռուսաստանում, Բելառուսում, Սերբիայում, Հունգարիայում, Ալժիրում, Արգենտինայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Պաղեստինում, Վենեսուելայում և այլ երկրներում:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում պատվաստանյութը կգրանցվի ավելի քան 25 երկրներում:
Ռուսաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը COVID-19- ի դեմ գրանցեց պատվաստանյութ: Դեղը պատրաստվել է Գամալեայի անվան գիտահետազոտական կենտրոնի և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի համատեղ ջանքերով և ստացել Sputnik V անվանումը: