f

Անկախ

Ամբողջ պետական համակարգում մեկ մարդ չի գտնվել, որ հայտնի Արցախի հերոսի զոհվելու մասին


Պատերազմի 8րդ օրը՝ հոկտեմբերի 4-ին, ժամկետային զինծառայող Դավիթ Լյովայի Գրիգորյանին շնորհվեց Արցախի հերոսի կոչում։ Այդ մասին հայտնելու համար իրեն դիրքերից բերեցին հրամանատարական կետ, որտեղից հեռախոսով խոսեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։

Հիշում եք այդ օրերի համազգային ոգևորությունն ու #հաղթելուենք տրամադրությունները։ Իրեն ու ևս չորս հոգու հերոսի կոչում շնորհելու մասին լուրը կայծակնային արագությամբ տարածվեց, լրագրողներն իրենց տուն գնացին, խոսեցին մոր հետ, ով պարգևատրման մասին հեռուստացույցի լուրերից էր իմացել...

Հաջորդ օրը ՀՀ ԿԳԲԴՍՄ նախարարությունն էլ հայտարարեց, որ ոսկե մեդալով է պարգևատրում այն դպրոցը, որն ավարտել էր հերոսը։ (Մեկը հարցնի, թե պատերազմի թեժ օրերին ինչ կարևոր էր ափալ-թափալ դպրոցին (!) մեդալ շնորհելը, էլի... Էդ հսկա նախարարությունն այլ՝ ավելի առաջնահերթ անելիք չունե՞ր)։

* * *

Նոյեմբերի 26-ին Սարդարապատի համայնքի ֆեյսբուքյան էջից հայտնի դարձավ, որ Դավիթը զոհվել է։ Էջում գրել էին, որ այդ օրն իր հոգեհանգիստն է։ Լրատվամիջոցները պատճենեցին համայնքապետարանի էջի տեքստը, առանց որևէ լրացուցիչ մանրամասների։ Երկու օր անց էլ Դավիթի զոհվելու մասին գրել են ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի ուսխորհրդի էջում։

Արդեն 4 ժամ է փորձում եմ հետևյալ տարրական ինֆոն գտնել Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանի մասին.

• ծննդյան ամսաթիվ կամ գոնե թվական,

• մահվան ամսաթիվ

• զոհվելու հանգամանքները

Որևէ պաշտոնական աղբյուրում որևէ տեղեկություն չգտա։

Քանի որ հոգեհանգիստը նոյեմբերի 26-ին էր, ապա հուղարկավորել են ամենայն հավանականությամբ նոյեմբերի 27 կամ 28-ին: 2 ամիս անց (!!!) իր անունը դեռ չկա Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ցուցակներում։ Այսինքն օրենքով հասանելի ֆինանսական օժանդակությունը հուղարկավորությունից 2 ամիս անց ընտանիքը դեռ չի ստացել։

Հիմնադրամը շահառուներին գումար տրամադրելու որոշումները շատ արագ՝ օրերի ընթացքում է կայացնում, հենց ստանում է հերթական ցուցակները ՊՆ-ից։

Հասկանո՞ւմ եք, ամբողջ պետական համակարգում մեկ մարդ չի գտնվել, որ պաշտոնական որևէ հարթակում հայտնի Արցախի հերոսի զոհվելու մասին, գրի Հայրենիքի համար կյանքը զոհած երիտասարդի գոնե ծննդյան ու մահվան ամսաթվերը։

Իրենց պարգևավճարները 2 օր ուշանան, կհոշոտեն բոլորին, բայց զոհված հերոսի ընտանիքին հասանելիք գումարը կարող են ամիսներով չվճարել։

* * *

Տղե՛րք, ողջերով պետություն ենք պարտք ձեզ ու ձեր սերունդներին... Նիկոլավիրուսից ու նիկոլաթուրքերից ախտահանված հզոր պետություն, որն իր ողջ ու մեռած հերոսներին տեր կկանգնի։

#նիկոլաթուրքեր

#նիկոլավիրուս

Կարեն Վրթանեսյան Դավիթ Գրիգորյան ֆեյսբուքյան գրառում Արցախի հերոս խմբագրի ընտրանի

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին