f

Անկախ

2020-ին աճել են սպանության, խարդախության և խուլիգանության դեպքերը․ Ոստիկանությունն ամփոփել է տարին


Հունվարի 30-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվեցին ոստիկանության ծառայությունների եւ տարածքային մարմինների 2020 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:

Նիստը վարում էր ոստիկանության պետ Վահե Ղազարյանը:
Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, մարզային եւ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ:

Կոլեգիայի նիստի սկզբում մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների մարտական գործողությունների ընթացքում և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված գործընկերների հիշատակը:

Իր ներածական խոսքում ոստիկանության պետ Վահե Ղազարյանը նշեց, որ մշտապես ուշադրության կենտրոնում պետք է լինեն մարտական գործողությունների ընթացքում զոհված ոստիկանների ընտանիքների ու վիրավորված ոստիկանների խնդիրները, որոնց պետք է տրվեն լուծումներ: Նա նաև շնորհակալություն հայտնեց ծանր ու լարված ժամանակահատվածում ոստիկանության, մասնավորապես՝ Ոստիկանության զորքերի ու ՊՊԾ գնդի ծառայողներին՝ բարեխիղճ աշխատանքի ու բարձր պատասխանատվության համար:

2020 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության հաշվետու զեկույցով հանդես եկավ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։
Նշվեց, որ, չնայած համավարակով ու ռազմական դրությամբ պայմանավորված ողջ համակարգի գերծանրաբեռնված օրակարգին, ոստիկանությունը կատարել է իր առջև դրված խնդիրները, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, պահպանվել է հասարակական կայուն կարգն ու անվտանգությունը։
Մասնավորապես, հաշվետու շրջանում հանրապետությունում արձանագրված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը նվազել է 1,4 տոկոսով։
Գրանցված դեպքերի հիմնական բաժինը կազմում են ոչ մեծ (55,3 տոկոս) և միջին ծանրության (28,2 տոկոս) դեպքերը, որոնք համարվում են առավել նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցատեսակներ։

Ըստ հիմնական հանցատեսակների՝ նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, այդ թվում՝ ծանր վնաս պատճառելու, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված, գողության, բնակարանային գողությունների, ավազակության, կողոպուտի, տրանսպորտային միջոցներ փախցնելու դեպքերը։
Ցավոք, որոշ աճ է արձանագրվել սպանության, խարդախության և խուլիգանության դեպքերով։

Անցած տարի հանրապետությունում գրանցվել է մարդկանց թրաֆիքինգի 6 դեպք, նախորդ տարի՝ 8-ը։
2020 թվականին հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 1.114 դեպք, որոնցից 157-ը՝ կաշառակերության, 160-ը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացման, 155-ը՝ պաշտոնեական կեղծիքի, 389-ը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, 52-ը՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքեր են։

Հաշվետու ժամանակահատվածում ճանապարհային երթևեկության անվտանգությանն ուղղված աշխատանքների արդյունքում պատահարների թիվը նվազել է 783-ով, վիրավորներինը՝ 955-ով, միևնույն ժամանակ՝ զոհերի թիվը աճել է 7-ով։
Տարվա ընթացքում ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարվել է 1.922 ծառայողական քննություն, արդյունքում՝ կարգապահական տույժի է ենթարկվել 844 ծառայող։

Հաշվետու զեկույցին հաջորդեց բարձրացված հարցերի առարկայական քննարկում, որի ընթացքում իրենց համակարգման ոլորտների վերաբերյալ ելույթներով ու հարցադրումներով հանդես եկան ոստիկանության պետի տեղակալները։ Ելույթների ընթացքում բարձրացված հարցերին պարզաբանումներ տվեցին համապատասխան ծառայությունների ու ստորաբաժանումների ղեկավարները:

Ամփոփելով կոլեգիայի նիստը՝ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, ընդհանուր առմամբ դրական գնահատելով հաշվետու շրջանում կատարված աշխատանքը, մատնանշեց առկա թերություններն ու բացթողումները և տվեց հասցեական հանձնարարականներ ու ցուցումներ։

Կոլեգիայի նիստի ավարտին պարգևատրվեցին ոստիկանության հատուկ հանձնաժողովի որոշումով 2020 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության մեջ լավագույնը ճանաչված ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի և Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժինները:

Լավագույնի կոչման ու պարգևների արժանացան նաև համակարգի տարբեր ստորաբաժանումների ծառայողներ:

ՀՀ Ոստիկանություն հանցագործություններ տարվա ամփոփում

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին