Գերմանիայում մեկ օրում եւս 12321 մարդ կորոնավիրուսային վարակով է ախտորոշվել: Երկրում արձանագրված COVID-19 դեպքերի ընդհանուր թիվն աճել է՝ կազմելով 2,205,171 դեպք: Գրում է Gazeta.ru-ն:
Նման տվյալներ տրամադրել է Ռոբերտ Կոխի ինստիտուտը:
Գերմանիայում COVID-19-ից մեկ օրում 794 հիվանդ է մահացել: Երկրում կորոնավիրուսով հիվանդների մահվան ընդհանուր թիվը կազմել է 56 546:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիան կարող է սահմանափակումներ մտցնել Միացյալ Թագավորությունից, Հարավային Աֆրիկայից, Բրազիլիայից, Իռլանդիայից և Պորտուգալիայից մուտքի թույլտվության համար՝ այդ երկրներում կորոնավիրուսային վարակի մուտացիաների հայտնաբերման պատճառով: